Loading...

Articles

Գևորգ Դանիելյանի կարծիքը

SONA
Author:
SONA
02:19, Monday, 18 July, 2016
Գևորգ Դանիելյանի կարծիքը
     ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը անհիմն է համարում զինված հարձակման հեղինակների արդարացումը, թե այլ ճանապարհ իրենց պահանջների իրականացման համար չկար: Ֆեյսբուքյան իր էջում Գևորգ Դանիելյանը մասնավորապես գրել է. « «Այլ ճանապարհ չի մնացել» - այսպես են արդարացնում այսօրվա իրադարձության հեղինակներին: Իսկ այն ճանապարհը, որ ընտրվել է, ո՞ւր է տանում և, Աստված չանի, դեռ կտանի, եթե չկանխվի: Ինքներդ էլ գիտեք, որ երկրի ներսում անմեղ զոհեր տալով, արդարության մասին խոսելը առնվազն արժանահավատ չի ընկալվում: Ամենայն հավանականությամբ, այս նախաձեռնության հեղինակները չեն մտադրվել մարդ սպանել, սակայն դա եղել է, փաստ է, ուրեմն անմիջապես դադարեցնելն ավելի խոհեմ ու ազդեցիկ կլինի: Իսկ չհամաձայնվողին կառաջարկեի մի պահ ընդունել, որ սպանվածը կարող էր հենց իր մերձավորը լինել, և այնքան էլ լավ չէ, երբ անփորձանք իրավիճակում փորձ է արվում մյուսներին փորձանքի հրահրել: Համեմատություններն անտեղի եք համարում, լավ, այդ դեպքում 1981թ. Փարիզում թուրքական հյուպատոսարանում կոնկրետ քաղաքական պահանջներով թվով 59 մարդ պատանդ վերցրած 4 հայ երիտասարդները հայրենասեր չէ՞ին, որ հանձնվեցին, ի դեպ, նրանք էլ էին փոխադարձ կրակոցների ժամանակ մարդ սպանել: Համոզված եմ, որ իրավասու ծառայությունները կհարթեն միջադեպը, իսկ լուրջ դասեր քաղելու անհրաժեշտություն ունենք բոլորս...»
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2628 | 0 | 0
Facebook