Loading...

Articles

ԱՄՆ Լուիզիանա նահանգում հրաձգության հետևանքով երեք ոստիկան է մահացել

SONA
Author:
SONA
23:04, Sunday, 17 July, 2016
ԱՄՆ Լուիզիանա նահանգում հրաձգության հետևանքով երեք ոստիկան է մահացել
     ԱՄՆ Լուիզիանա նահանգի Բատոն-Ռուժ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք ոստիկան է մահացել, հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ առնվազն չորս մարդ վիրավորվել է, և նրանց մի մասը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Քաղաքապետ Քիփ Հոլդենի խոսքերով՝ նրանց պաշտոններն անհայտ են:
    
     «Ամեն ինչ շատ արագ է ընթանում, և ես չեմ կարող բոլոր տեղեկությունները հաստատել», - ասել է քաղաքապետը:
    
     Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել: Զանգահարողը հայտնել է Airline մայրուղով հրացանով զբոսնող տարօրինակ տղամարդու մասին:
    
     Նշվում է, որ ոստիկանների տեղ հասնելուն պես տղամարդը վերջիններիս վրա կրակ է բացել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2214 | 0 | 0
Facebook