Loading...

Articles

Պատրանք

00:54, Wednesday, 20 February, 2013
Պատրանք
    
    

Նորից գիշեր է դատարկությունն ու լռությունը թույլ չեն տալիս չմտածել, թե ինչ պատահեց…

Հասկանում եմ, որ ինքդ լավ գիտես, պարզապես լռում ես: Ինչու, որ ցավ չպատճառես? Բայց ինքդ լավ գիտես, եթե կա մի բան, որ կարող է ինձ ցավ պատճառել քո լռությունն է, որ չգիտեմ ինչի նմանեցնել տխրության, թե արհամարանքի: Լռում ես անհասկանալի, լռում ես, երբ հեռու ենք, չնայած ինչ եմ խոսում, վերջերս մենք միշտ հեռու ենք: Դու էլ իմը չես, տխրությանս միջից անգամ ***աղս է գալիս, երբ արտաբերում եմ իմը չես, բայց ով է ասել որ երբևէ իմն ես եղել: Հա չնայած եղել ես, երբ կյանքից ու մարդկանցից գողանում էինք ժամեր ու այդ ժամերը հակառակ իմ կամքի րոպեներ էին թվում:

Գուցե անցնեն տարիներ սիրելիս,

Գուցե ափսոսամ, որ սիրել եմ քեզ,

Գուցե էլ երբեք ես ինձ չներեմ,

Որ քեզ սիրելով մոռացա ինքս ինձ:

Նորից գիշեր է դատարկ ու անհույս

Նորից խավար է և հուշեր անլույս,

Ու նորից դու ես խոսուն լռությամբ,

Ու նաև ձայնս քեզ կանչող. «Մնա~…»

«Մի գնա~ մնա, ես այն եմ ինչ կամ,

Ես ապրում եմ դեռ թեկուզ շատ հեռվում,

Խճճվել եմ ես այս կյանք նվիրող զգացմունքի մեջ

Չգիտեմ հոգիս, ափսոսամ, տխրեմ, թե ուղղակի լամ:

Գրում եմ, գրում եմ միշտ ինչպես դու էիր ուզում, ավելի ճիշտ մոռացա մի պահ, որ չես սիրում, երբ անցյալով են խոսում, ինչպես դու ես ուզում, գրում եմ քեզ նվիրելով կյանքիս միակ մնայունը` գրիչս, մեծարում եմ, երկրպագում, բայց մոռանում եմ, որ Աստված չի սիրում երբ մարդուն են երկրպագում, քանզի իսկապես մարդն Աստված չի կարող լինել և գուցե դա է անանուն մեղքս, որ պատժվում եմ այս սոսկալի մենության մեջ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3949 | 0 | 0
Facebook