Loading...

Articles

Լիլիթ Հովհաննիսյանը մոռացե՞լ է իր բարեկամներին

19:30, Sunday, 29 July, 2012
Լիլիթ Հովհաննիսյանը մոռացե՞լ է իր բարեկամներին
     Պարզվում է, որ Լիլիթ Հովհաննիսյանին էլ է աստղայինը տարել այնքանով, որ նույնիսկ չի ցանկացել հանդիպել այն մարդկանց հետ՝ ում շրջապատում նա մեծացել է, նրանց հետ՝ ովքեր իր ծնողների հետ հավասար պահել են իրեն: Սակայն մեծանալով ու հայտնի դառնալով մոռացավ ամեն ինչ: Իր հարազատները պատմում են, որ Լիլիթը շատ խելացի երեխա է եղել, նաև 7 ամյա կրթություն է ստացել Ս. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Ասել են նաև, որ շատ զգայուն է եղել, սիրել է իր հարազատներին և նվիրված է եղել բոլորին:Սակայն այդ սերը բարեկամների հանդեպ երկար չտևեց:2-3 տարի առաջ նրան հարազատները Ամանորին հրավիրեցին իրենց տուն, սակայն նա չցանկացավ ընդունել հրավերը` պատճառաբանելով, որ շատ գործեր ունի:Իսկ այս տարի 2012 թվականի հունիսին, հատուկ իրեն տեսնելու համար Իսպանիայից եկան իր` արդեն հեռու դարձած բարեկամները, բայց կրկին մերժում ստացան:Մայրը պատճառաբանեց, որ նկարահանումների է և չի կարող հասցնել.մի՞թե հնարավոր չէր մի քանի րոպեով մտնել ու տեսնել հարազատներին:Իսկ մի՞ գուցե իրենք արդեն Լիլիթի համար հարազատ չէն:Սակայն կա նաև մի բայց.Լիլիթը նկարահանումների հետ մեկտեղ հասցրեց մեկնել հանգստանալու:Կասեմ, որ իր քույրը` Նունիկը ավելի շնորհքով է ու չի մոռանում իր բարեկամներին:Լիլիթից ոչ ոք այդպիսի վերաբերմունք չէր սպասում...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
1
17823 | 48 | 1
Facebook