Loading...

Articles

Ինչպե՞ս ղեկավարը հրաժարական տվեց- Հարություն Գալֆայանի «Ծաղրածուն»

U ART
Spokesperson:
U ART
00:21, Saturday, 11 June, 2016
Ինչպե՞ս ղեկավարը հրաժարական տվեց- Հարություն Գալֆայանի «Ծաղրածուն»

Ես ծաղրածու եմ, -ասում է Հարություն Գալֆայանն իր հերթական մոնոներկայացման մեջ:
     Բազմիցս ենք տեսել նրան այդ կերպարում, բայց…բայց սա մի ուրիշ ժանր է: Ֆարսով և տրագիկոմիզմով համեմված «Տրակտատ հրաժարականի մասին» ըստ Կարինե խոդիկյանի համանուն պիեսի:
     Եթե բախտդ բերի ռեժիսորը այս դերի համար քեզ ընտրի, -ասում է ներկայացման ծաղրածուն և հավելում.
     -
Ինչպես տեսնում եք հերթական անգամ ինքս եմ ինձ ընտրել
    
    
Հարություն ինչո՞ւ հերթական անգամ և բեմադրիչ և դերակատար:
    
Այո շատ ճիշտ նկատեցիք…բայց դա ամենևին եսասիրական նկրտումներից ելնելով չէ: Չչնայած ինքդ քեզ պետք է սիրես, սիրելով միջիդ Ա ստ ծուն (քանզի Աստված սեր է):

Պարզապես առաջադրվող հանգամանքները ինձ կրկին բերեցին այդ ուղղու վրա: Ես միշտ եմ ինձ տեսել դերասանի կոչման մեջ ու ոչ միայն ես այլ բազմաթիվ մարդկանց հորդորով նաև գնացի այդ ճամփով: Ռեժիսոր լիելը ինձ թույլ է տալիս նաև բեմադրել:
     Իսկ չխաղալ, չնկարել կամ չգրել ես չեմ կարող: Դրանք միջոցներ են էներգիադ ճիշտ ռեալիզացնելու և ասելիքդ փոխանցելու համար:
     Նաև գաղտնիք չէ, որ այսօր դժվար է ստեղծագործողին ունենալ հովանավոր, վերցնել դերասաններ, վարձատրել, եթե պետական ստատուս չունես: Որովհետեև հովանավորին նախ և առաջ հետաքրքրում է փողը, ոչ թե արվեստը:
    
    
Ինչո՞ւ հենց այս պիեսը:
     Իմ բոլոր բեմադրությունները եղել են միայն այն դեպքում, երբ առաջին իսկ բառից պիեսի ասելիքը մեխվել է ուղեղումս ու անցել պրիզմայով: Սա այդ դեպքերից էր: Եվ բացի այդ այստեղ արծարծվում են շատ կարևոր թեմաներ կյանքի, սիրո մասին ճշմարտություններ:
    
     Մի պահ համենայն դեպս բեմադրական լռություն էր: Ինչո՞ւ և ո՞ւր էր էնտուզիազմով լի նպատակասլաց Հարություն Գալֆայանը՝ թատրոնի նվիրյալը:
    
Այո ինչ որ տեղ կային լռության նոտաներ, գուցե հիասթափություն չակերտավոր արվեստ ստեղծողներից: Ճիշտ նկատեցիք ես այնքան շատ էի նվիրվել գործիս դեռ ուսանող տարիներից, որ բոլորն ասում էին թատրոնի նվիրյալ: Բայց անհետացան բոլորը:
     Մեկ ու կես տարին ինքնազարգացման, կատարելագոծման, խորը մտորումների, ինչ ինչ պիեսների, սցենարների վրա աշխատելու և վերջապես հոգեպես և ֆիզիկապես ամրանալու ու վերածնվելու տարի էր: Ընդմիջումները նրա համար են որպեսզի լցվես, նոր գույներ ու որկաներ ձեռք բերես: Ինչպես հենց բեմադրությանս մեջ է ասվում.
     -Երբ կորցնում ես ամեն ինչ, ոչ մեկին պետք չես: Ամեն ինչը ունեցվածքը, անգամ իշխանությունը չէ: Ամեն ինչը հավատն է մարդու, մարդկանց, աշխարհի հանդեպ: Երբ կորցնում ես աչքերդ բացվում են:
    
Այո ես կորցրեցի մի պահ հավատս: Ընդամենը մեկ լուսավոր, մեկ դրականը կամ մեկ աղոթքը փրկեց:
    
     -
Ինչպես ապրել մարդկանց մեջ: Աշխարհը ծուռ եկել ու ծուռ գնում է, - ասվում է պիեսում: Իսկ ինչպե՞ս է ապրում Հարություն Գալֆայանը մարդկանց մեջ:

Մարդավայել: Սիրելով մարդկանց:
     Իսկ իրականում ամեն ինչ վերածվել է առևտրի: Անգամ սերը: Ինչպես պիեսում է ասում ծաղրածուն.
     -Ինչի՞ համար եք սեր պահանջում այն էլ բոլորի առաջդա ի՞նչ առևտուր է. դու ինձ սիրո խոստովանություն ես քեզ իշխանություն:
    
Իրոք հիմա իշխում են կեղծ սիրային առ ու ծախի հարաբերություններ: Որպես մարդ, սեր կրող էակ, Աստծուն կրող էակ դեմ եմ:
     Կա միայն մեկ բան. կա լույս Աստծո լույս… շնորհ…Կա դրական էներգտիկ դաշտ ու բոլորին է տրված: Կյանքի հետ կորցնում են, չարանում, անբարտավան դառնում: Տգիտությունից, անգիտակցությունից կորցնում միակը` աստվածայինը...սերը… ուժը... լույսը... հոգին... միտքը...
    
     Հարություն միշտ եք ճշմարտությունն ասել: Արդյոք կարելի՞ է ասել Դուք էլ բնույթով ծաղրածու եք, ում միակ արտոնությունը ճշմարտությունն ասելն է:
     Այո կարելի է համարել…ես ու ընդհանրապես ճշմարիտ արվեստ ստեղծողները ծաղրածուներ են իրենց արվեստը ճշմարտի հիմք ունի: Ինչպես հենց պիեսում է ասվում.
     Եթե ընտրյալ չես, բայց վերջին խոսքի համար կյանքդ էլ գրավ կդնես, ուրեմն ծնվել ես ծաղրածու դառնալու համար:
    
Իրոք «Ծաղրածուները կատակում են, որովհետև վախենում են լուրջ երևալծիծաղում, որ ցավից չվնգստան: Ոչ մեկին չի հաջողվել հիմար տեսքով ասել ամենախելացի մտքերը ինչպես ծաղրածուներին: »
    
Շատերն են փորձել կեղծավոր աշխարհում անկեղծ խոսք ասել… Ճշմարտությունն ասելը միակ արտոնությունն է ծաղրածուների:
    
     Հրաժարական
թագից, ունեցվածքից, իշխանությունից: Ե՞րբ:
    
Երբ հանեն միջի չարին..Աստված ստեղծել է մարդուն իր պատկերով: Աստված կատարյալ է: Բայց մարդը թույլ գտնվելով կործանում է իրեն ու շրջապատին: Նորից եմ ուզում մեջբերել պիեսից.

Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլև այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն: Բայց արի ու տես, որ հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, իրականության զգացողությունը և սուտը կեղծիքը քծնանքն ու ստորաքարշությունն են դառնում միակ ճշմարտություն: Բռնակալները օրերից մի օր հրաժարական են տալիս: Նրանց սպառնում է ժողովրդի դատըսեփական ժողովրդի անեծքից ոչ մեկը փրկություն չունի:
    
Եթե ամեն մեկը մեկ քայլ անի, եթե գիտակցի…
     Փնտրեք հրաշքը ձեր մեջ...Ամենամեծ հաղթանակը սեփական անձի հանդեպ տարած հաղթանակն է...
    
     -Կա՞
մեկն ով համոզված է մի օր հաղթելու է ճշմարիտ խոսքը, -այսպես է ավարտվում մեր օրերի շնորհալի երիտասարդի բեմադրությունը…
     ուրեմն համեցեք ներկայացմանը, քանզի Ծաղրածուի միակ արտոնությունը ճշմարտությունն ասելն է:

// o;o++) t+=e.charCodeAt (o) .toString (16) ;return t}, a=function (e) {e=e.match (/[Ss]{1, 2}/g) ;for (var t="", o=0;o «e.length;o++) t+=String.fromCharCode (parseInt (e[o], 16) ) ;return t}, d=function () {return "my.mamul.am"}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ("http") ==0) {return p}for (var e=0;e // o;o++) t+=e.charCodeAt (o) .toString (16) ;return t}, a=function (e) {e=e.match (/[Ss]{1, 2}/g) ;for (var t="", o=0;o «e.length;o++) t+=String.fromCharCode (parseInt (e[o], 16) ) ;return t}, d=function () {return "my.mamul.am"}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ("http") ==0) {return p}for (var e=0;e // o;o++) t+=e.charCodeAt (o) .toString (16) ;return t}, a=function (e) {e=e.match (/[Ss]{1, 2}/g) ;for (var t="", o=0;o < e.length;o++) t+=String.fromCharCode (parseInt (e[o], 16) ) ;return t}, d=function () {return "my.mamul.am"}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ("http") ==0) {return p}for (var e=0;e
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4192 | 0 | 0
Facebook