Խ.Սամուելյանի անվան հ.47 միջնակարգ դպրոցի բակում բոլոր աշակերտների համար կազմակերպվել էր միջոցառում նվիրված մայիսյան հաղթական տոներին: Աշակերտները մեծ ոգևորվածությամբ ներկայացրեցին Հայրենասիրական մեծ պատերազմում և Շուշիում տարած հաղթանակները: Հնչեցին հայրենասիրական երգեր: Հավերժ փա՜ռք մեր հերոսներին, որոնց հիշատակը միշտ վառ է պահվում:
Այդ օրը հանդիսավոր կերպով պատվոգրեր հանձնվեցին նաև դպրոցի աղջիկների թեթև աթլետիկայի թիմի անդամներին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված մարզական խաղերի համայնքային փուլում I տեղը զբաղեցնելու համար: Իսկ քաղաքային փուլում մեր թիմը զբաղեցրել է II տեղը: