Պարբերաբար փոփոխեք Ձեր իմիջն ու տան կամ գրասենյակի դիզայնը: Երբ մարդը փոխում է իր կամ իրեն շրջապատող միջավայրի արտաքին տեսքը, նրա մտքի ընթացքը ևս փոխվում է:
«Ճանապարհորդեք» ամեն օր: Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ նոր երկրների ու նոր մշակույթի մարդկանց հետ շփումները լավագույնն են ինտելեկտը մարզելու համար, բայց քչերն ունեն այդ հանարավորությունը: Սակայն «ճանապարհորդել» հնարավոր է միշտ: Ուղղակի սովորական դարձած ճամփաները փոխարինեք նորերով: Աշխատավայրից տուն գնալիս, եթե սովորաբար անցնում եք ամենակարճ ճանապարհով, ապա հիմա շեղվեք այդ ճանապարհից: Նոր տարածքներ հայտնաբերեք:
Խախտեք ձեռքերի ֆունկցիաները: Այս մեթոդը լավացնում է կրեատիվ մտածողությունը: Պարզապես, եթե աջլիկ եք, երբեմն-երբեմն կատարեք աջ ձեռքի պարտականությունները ձախ ձեռքով ու հակառակը:
Քայլեք փակ աչքերով: Ձեզ լավ ծանոթ վայրերն սկսեք անցնել երբեմն փակելով աչքերը: Այս վարժությունն ստիպում է, որ աշխատի ուղեղի սենսորային հատվածը, որը հաճախ թերզարգացած է լինում:
Մտածեք ոչ ստանդարտ պատասխաններ ստանդարտ հարցերի համար, որոնցից են` ինչպես ես, ինչ նոր բան կա և նման հարցերը: Այս վարժությունը օգնում է զարգացնել խոսքը: Նմանատիպ մեխանիզմ է նաև առանց ձայնի ֆիլմ դիտելը: Դա հնարավորություն է տալիս դերասանի բերանի շարժումներին հետևելով փորձել կռահել նրա խոսքը:
Ուսումնասիրեք ժեստերի լեզու: Դա հիանալի կանդրադառնա Ձեր զգացողությունների զարգացման վրա:
Մի խուսափեք նորից: Կատարեք գործ, որ միշտ կարծել եք, թե վեր է Ձեր ուժերից: Ուսումնասիրեք նոր գիտություններ ու լեզուներ, մի խոսքով՝ ընդլայնեք Ձեր աշխարհայացքը: