Loading...

Articles

Արագ սնունդ, թե՞ դանդաղ մահ

20:01, Friday, 29 April, 2016
Արագ սնունդ, թե՞ դանդաղ մահ

Արագ սննդի կետերը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում լայն տարածում են գտել: Հեռավոր 1970-ականներին ամերիկացիներն արագ սննդի վրա ծախսում էին տարեկան 6 մլրդ դոլար, 2001 թվականին՝ 110 մլրդ։ Իսկ այժմ 2001 թ-ի հետ համեմատած գրեթե կրկնակի անգամ ավել: Դա ավելին է, քան բարձրագույն կրթության, համակարգիչների եւ ավտոմեքենաների վրա ծախսվող գումարը, ավելին, քան գրքերին, տեսաերիզներին, ձայներիզներին, ամսագրերին ու թերթերին հատկացվող գումարը միասին վերցրած։ Հայաստանի համար չկա հստակ վիճակագրություն, թե մարդիկ որքան հաճախ են օգտվում fast food-ից, բայց փաստ է, որ այդ թիվը տարեց տարի ավելանում է և դա նկատելի է անգամ առանց վիճակագրական տվյալները դիտարկելու:
     Դրանցից օգտվողների մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդները՝ ուսանողներն ու դպրոցականները: Նախ, քանի որ դրանք հարմար են նրանց գրպանին և երկրորդ՝ գտնվում են ուսումնական կենտրոնների հարևանությամբ:
     Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արագ սնունդն ունի իր բացասական հետևանքները: Դրանք մեկ օրում չեն կարող նկատելի լինել: Դրանց ամենամեծ երկրպագուները երեխաներն ու դեռահասներն են։ Դա առավել վտանգավոր է երեխաների ու դեռահասների համար, քանի որ աճող սերնդի օրգանիզմն այդ ժամանակ գտնվում է զարգացման փուլում։ Իսկ թե ինչպիսին այն կլինի, մեծապես կախված է նաեւ նրանց առջեւ դրված ափսեի պարունակությունից։ Չհավասարակշռված կերակրացանկի պատճառով առաջանում է ճարպակալում, խաթարվում է իմունային համակարգի եւ գեղձերի աշխատանքը։ Դա իր հերթին բացասաբար է անդրադառնում երեխայի հետագա մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա։ Արագ սնունդը բացասական ազդեցություն է ունենում նաեւ մաշկի եւ մազերի որակի վրա, խաթարում է օրգանիզմի նյութափոխանակությունը, խախտում օրգանիզմուն առկա սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի միջեւ հավասարակշռությունը։

Մեր երկրում դրանց բացասական հետանքների կողքին կա ևս մեկ ու ոչ պակաս կարևոր խնդիր: Հակահիգիենիկ վիճակից բողոքում են գրեթե բոլոր օգտվողները, սակայն դրանից արագ սննդից օգտվողների թիվը չի պակասում:
     -Առաջ շատ էի օգտվում, բայց մի քանի ամիս առաջ հոդ-դոգից թունավորվեցի, մի քանի օր անցկացրեցի հիվանդանոցում, այդ ընթացքում բացակայեցի դասերից, դրանից հետո աշխատում էի չուտել այդ աղբը, չնայած եթե անկեղծ լինեմ, մեկ-մեկ բացառություններ լինում են: Ժամը 9: 00-16: 00 լինել համալսարանում ու ոչինչ չուտելն ուղղակի անհնար է, - մեզ հետ զրույցում նշեց ՀԱԱՀ ուսանող Գրիգորը:
     Ոլորտի բացթողումները շատ են, բայց եթե համեմատելու լինենք մի քանի տարի առաջ արագ սննդիր կետերում տիրող իրավիճակի հետ, ապա այժմ ավելի բարվոք վիճակում է գտնվում, սակայն հարցը վերաբերում է մարդկանց անվտանգությանը և հարցի վերջնական կարգավորումը պարտադիր է:
     Արագ սննդի կետերից մեկի աշխատակցուհին մեր այն հարցին, թե ինչո՞ւ է վաճառվող սնունդը առանց պոլիեթիլային

տոպրակների փաթեթավորման՝ բաց վիճակում գտնվում, նա պատասխանեց.
     -Եթե չես ուզում ինձանից առնես, գնա ուրիշ տեղից առ, մի խանգարի աշխատում ենք:
     Իդեպ հենց այդ պահին նրա մոտ գնորդների հերթ էր գոյացել: Երբ գնորդներից հետաքրքրվեցինք թե արդյո՞ք իրենց չի հուզում այդ հակահիգիենիկ վիճակը, նրանցից շատերը պատասխանեցին, որ տեսնում են բայց սոված են 10 րոպե դասամիջոցի ընդացքում իրենք չեն հասցնի ուրիշ տեղ գնալ սնվելու համար:
     Պետք չէ մոռանալ նաեւ խոհանոցում մշտապես բնակվող կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչների մասին (խավարասերներ, մկներ, առնետներ եւ այլն), որոնք ևս անմասն չեն մնում կերակուրների պատրաստման գործընթացից։ Ի դեպ, հարցումները ցույց են տալիս, որ արագ սննդի կետերում աշխատողները հիմնականում այլ վայրերում են սնվում։ Օրինակ՝ իրենց տանը։
    
    

Դիետոլոգների կարծիքով արագ սննդից կարելի է օգտվել մոտավորապես ամիսը մեկ անգամ։ Չնայած շատ բժիշկների կարծիքով, դա էլ է վտանգավոր։
     Ստացվում է այնպես, որ իրենց իսկ առողջության համար անգամ մտահոգված չեն մեր երիտասարդները: Նրանց համար խնդիրը սկսում է տեսանելի լինել այն ժամանակ, երբ սեփական մաշկի վրա են զգում դրա կարևորությունն ու հետևանքները:


    
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8678 | 0 | 0
Facebook