Loading...

Articles

Ջահերով երթն Ախալքալաքում

21:05, Tuesday, 26 April, 2016
Ջահերով երթն Ախալքալաքում

Արդեն 1 տարի է, ինչ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը սգո օր չէ, այլ մեր Սուրբ նահատակների հիշատակության օրն է: Այսօր ՝ ամբողջ օրվա ընթացքում մարդկանց հոսքը չէր դադարում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Նրանք գալիս էին տեսնելու եկեղեցու բակում կազմակերպված Հայոց ցեղասպանությանը նվիրված նկարների ցուցահանդեսը:

Ավանդույթի համաձայն սույն թվականի ապրիլի 23-ին՝ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ախալքալաքում տեղի ունեցավ ջահերով երթ: Երթը կազմակերպել էր Զորի Զորյան երիտասարդական կենտրոնը: Այն սկիզբ առավ Ախալքալաքի բերդի տարածքից: Երթն առաջնորդում էին Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը ու Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը: Երթի սկիզբը ազդարարվեց Տերունական աղոթքով: Երթի մասնակիցները ջահերով և «ճանաչում» վանկարկումով բերդի տարածքից բարձրացան դեպի Ախալքալաքի Մշակույթի տան հարող տարածք՝ Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ, այնուհետև՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ երթի մասնակիցներին դիմավորեցին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանը ու Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը: Եղեկեցում տեղի ունեցավ Սրբոց նահատակաց նվիրված բարեխոսական աղոթք: Քանի որ Սրբադասումից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այլևս սգո օր չէ, ուստի այս իրողությունն ազդարարվեց Վաչիան ազգագրական համույթի ոգեկոչման պարերով, իսկ եկեղեցու բակում հավաքված երիտասարդները շուրջպար բռնեցին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2347 | 0 | 0
Facebook