Loading...

Articles

ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԸ

TB and ME
Spokesperson:
TB and ME
19:21, Thursday, 07 April, 2016
ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԸ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բոլոր անդամ երկրները ապրիլի 7-ը նշում են որպես Առողջության համաշխարհային օր` ի նշանավորումն 1948 թվականին կազմակերպության հիմնադրման:
     Ամեն տարի ապրիլի 7-ը նշվում է յուրահատուկ կարգախոսով, որը կենտրոնացնում է ուշադրությունը հանրային գլոբալ առողջապահական միտումների և առողջությանը սպառնացող թիրախների վրա:

Անրադառնալով առողջապահության ոլորտում գերխնդիր համարվող տուբերկուլոզ հիվանդությանը պետք է նշենք, որ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվում է տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի բարելավում:

Հայաստանում տուբերկուլոզի ոլորտում 2015 թվականից ակտիվ պայքար է սկսել «Տուբերկուլոզը Եվ Ես» սոցիալ-հոգեբանական հասարակական կազմակերպությունը, որը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Տուբերկուլոզի կանխարգելման և վերահսկման վերաբերյալ կրթություն, տեղեկատվություն և իրազեկում» ծրագրի շրջանակում, «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայսատանյան մասնաճյուղի հետ համատեղ սույն թվականի ապրիլի 7-ին, քաղաք Երևանի` Հյուսիսային պողոտայում իրականացրեց հասրակության իրազեկմանը նպաստող «ՄԻԱՎՈՐՎԵՆՔ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԸ» խորագրով ֆլեշմոբ:

Ֆլեշմոբի իրականացմանը աջակցեց քաղաք Աբովյանի «Կարոտ» պարային խումբը, որի գեղարվեստական ղեկավարն է` Հասմիկ Սաֆարյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3129 | 0 | 0
Facebook