Loading...

Articles

Պերուի արտահոսած նավթը աղտոտում է Ամազոն գետը, որի ջուրը օգտագործվում է տեղաբնիկների կողմից:

23:01, Tuesday, 23 February, 2016
Պերուի արտահոսած նավթը աղտոտում է Ամազոն գետը, որի ջուրը օգտագործվում է տեղաբնիկների կողմից:

Նահանգի նավթարդյունաբերող ընկերությունը տեղեկացնում է, որ Պերուի հիմնական նավթամուղից արտահոսելուց հետո առնվազն 3000 բարել չմշակված նավթ է լցվել Ամազոնյան տարածք:

Կառավարությունը և տեղաբնիկ առաջնորդները տեղեկացնում են, որ նավթը աղտոտել է երկու գետ, որի ջրերից առնվազն տեղաբնիկների ութ համայնքներ են օգտվում:

Petroperu ընկերությունը խոստացավ ամբողջությամբ մաքրել տարածքը, ինչպես նաև տեղի բնակչությանը ապահովել մթերքով և ջրով:

Ընկերությունը տեղեկացրեց, որ առաջին հոսքը եղել է հողի փլուզումների հետևանքով, բայց երկրորդի պատճառը պարզ չէ:

Կառավարության միջավայրի դիտորդ կազմակերպությունը` OEFA-ն, տեղեկացրել է, որ նավթը լցվել է Պերուի հյուսիսարևելքում գտնվող Չիրանո և Մորոնա գետերը:

Այդ տարածքի տեղաբնիկ առաջնորդ Եդվին Մոնտենեգրոն տեղեկացնում է, որ հոսքն իր ազդեցությունն է ունենում նաև Աչուր համայնքի վրա, և տեղատարափ անձրևները խոչընդոտում են հոսքը դադարեցնելու աշխատանքներին:

Պերուի առողջապահության նախարարությունը ջրի որակի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել հինգ շրջաններում և OEFA-ի պաշտոնյաներն ասում են` եթե պարզվի, որ արտահոսքը առողջական վնաս է հասցրել տեղի բնակչությանը, ապա հնարավոր է, որ Petroperu-ն տուգանվի մինչև 17 միլիոն դոլարի չափով:

Հայտարարության մեջ OEFA-ն նշեց, որ այդ արտահոսքերը առանձին դեպքեր չեն, և ընկերությանը առաջարկեց տեղափոխել նավթամուղը և բարելավել սպասարկումը:

Petroperu-ի տնօրեն Գերման Վեհասկեսը հերքեց այն հայտարարությունները, թե իբր ընկերությունը երեխաներին վճարել է, որ մաքրեն նավթի հաստ տիղմը:

Այնուամենայնիվ Վելասկեսը նպատակ ուներ ազատել ընկերության չորս պաշտոնյաներին, որոնցից մեկը հավանաբար կլինի նա, ով երեխաներին թույլ է տվել հավաքել նավթը:

Վասկեսը ասել է, որ ընկերությունը գնահատում է 1970 թվականին կառուցված նավթամուղը, որպեսզի կանխեն հետագա արտահոսքերը:

Արտահոսքը դադարեցրել է օրական մինչև 6000 բարել նավթի տեղափոխումը:

Source: bbc
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3910 | 0 | 0
Facebook