Loading...

Articles

Գյումրիում նոր պատերազմ է հասունանում հին ու նոր քաղաքապետերի միջև

20:42, Saturday, 13 February, 2016
Գյումրիում նոր պատերազմ է հասունանում հին ու նոր քաղաքապետերի միջև

Կռվախնձորն այս անգամ ավտոկայանատեղիներն են: Քաղաքապետ Բալասանյանը հունվարի վերջերին, , Շանթ, , հեռուստաընկերության հարցազրույցում գյումրեցիներիս աչքալուսանք տվեց, թե քյասիբ ժողովուրդ եք, ձեռներդ չկա, փող չպիտի տաք ավտոկայանատեղիներին, ավագանին էլ թիկունքիս կանգնած է, որոշում է կայացրել, որ փող չպիտի տաք: Ռեկլամներն էլ փողոցում տեսանք ու խելքներիս տեղ արեցինք, որ Վարդանի դեմ կռիվը քաղաքապետն իրա վրա է վերցրել:

Այս հայտարարության հենց հաջորդ օրը համոզվեցինք, որ էս խեղճ ժողովուրդը հերթական անգամ լուրջ պրոբլեմի առաջ է կանգնել ու դառնալու ենք էս երկու քաղաքապետերի կռվի զոհը:

Բոլոր էն մարդիկ, ովքեր հիշեցին Բալասանյանի հայտարարությունը, հանդիպեցին ավտոկայանատեղիների աշխատողների նախ քմծիծաղին, հետո մի երկար շարք լսեցին Բալասանյանի անձի, ընտանիքի, ննջեցյալների հասցեին: Ովքեր հասցրեցին ներողություն խնդրել, վճարել ու թռնել՝ փրկվան, ովքեր խելքներին տեղ էին արել, որ քաղաքապետը զիլ տղա է ու փորձեցին հակաճառել, երկու թաթալոշ ուտելուց հետո տարվեցին Վարդանի, , քաղաքապետարան, , ՝ քաղաքապետի մոտ, տեղերն ու դեմքերը խառնելու գինը վճարելու: Նրանց ասացին, որ ըստեղ քաղաքապետը Վարդանն է, հանկարծ չսխալվեն ուրիշ անուններ տալ, թե չէ…

Հիմա մենք բոլորս որպես օրենք հարգող մարդիկ, հին ադաթով օգտվում ենք ավտոկայանատեղիներից, մուծում 100-200 դրամը, շառից-փորձանքից հեռու, անպաշտպան, ու մեր մոտիկներին, ազգուտակին զգուշացնում ենք, որ թղթով քաղաքապետի խոսքը ասնավանի չէ, փողոցների ռեկլամներին չխաբնվեն, քանի որ դիմացը քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, Վարդանն էլ հին Վարդանն է:

Բալասանյան-Մալ-ասանյան չկա: Ըդոր կուտը չուտեք: Շառ է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6022 | 0 | 0
Facebook