Loading...

Articles

Էքսհիբիցիոնիզմ

23:46, Monday, 11 January, 2016
Էքսհիբիցիոնիզմ

Մոտիվացիաների մակարդակում կամային ոլորտի հակումների և մոտիվների պերվերզիվ (սեռական հակման բավարարման աղավաղման ձև) խանգարման հիմնական տարբերակներից է` նորմալ սեռական կյանքի բացակայության պայմաններում: Էքսհիբիզիոնիզմիը բնորոշվում է սեռական օրգանների մերկացմամբ, հակառակ սեռի ներկայությամբ սեռական օրգանների ցուցադրմամբ, որն հաճախ ուղեկցվում է ձեռնաշարժությամբ կամ սեռական օրգանների շոյումով։ Այդ գործողության ժամանակ էքսհիբիցիոնիստները բավարարում են իրենց սեռական ցանկությունը։ Էքսհիբիցիոնիստները ցանկանում են իրենց զոհին անակնկալի բերել և վախեցնել։ Շատ կարևոր է իմանալ, որ էքսհիբիցիոնիստը սեռական բավարարում է ստանում այն ժամանակ երբ դիմացինը ակտիվ կերպով արձագանքում է իրեն՝ բղավում է, վախենում կամ շոկային իրավիճակում է հայտնվում։ Եթե էքսհիբիցիոնիստի զոհը ոչ մի կերպ չի արձագանքում էքսհիբիցիոնիստի արարքին, ապա դա համարվում է էքսհիբիցիոնիստի կողմից չստացված քայլ, և նա սեռական բավարարում չի ստանում։ Էքսհիբիցիոնիստները հիմնականում տղամարդիկ են, իսկ նրանց զոհերը կանայք և երեխաներ։


     Շարունակություն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4812 | 0 | 0
Facebook