Loading...

Articles

Անաբոլիկ ստերոիդներ

22:08, Saturday, 09 January, 2016
Անաբոլիկ ստերոիդներ
     Անաբոլիկ ստերոիդները օժտված են անաբոլիկ (նյութագոյացնող) և անդրոգենային հատկություններով։ Սրանք մեծացնում են սպիտակուցների քանակն օրգանիզմում, հատկապես՝ կմախքային մկաններում։ Անաբոլիկ ստերոիդներն օգտագործվում է բժշկության մեջ զանազան հիվանդությունների բուժման նպատակով։ Այն ունի գրեթե նույն ազդեցությունը ինչ տեստոստերոնը և դեհիդրոտեստոստերոնը։ Առաջացնում է մասկուլինիզացիայի երևույթներ: Երկրորդային սեռական հատանիշները արտահայտիչ են դառնում՝ ձայնի խռպոտում, մազակալում և այլն։ Անաբոլիկ ստերոիդների ճիշտ և բուժական դեղաչափերի ընդունման դեպքում սրանք կարող են ավելացնել օրգանիզմի քաշը, և դա լավ միջոց է թույլ և տկար օրգանիզմներին մկանային զնագված հավաքելու համար։ Նաև օգտագործվում են իմունային համակարգի անբավարարություն (ՁԻԱՀ) ժամանակ, որպես իմունոխթանիչներ։ Այսօր բոդիբիլբերները նույնպես օգտագործում են անաբոլիկ ստերոիդներ մարմնի զանգվածը ավելացնելու նպատակով։ Տղամարդկանց մոտ մարմնի զանգվածը կարող է մեծանալ 2–5 կգ-ով անաբոլիկ ստերոիդների կարճատև («10 շաբաթ) կիրառման դեպքում։ Կենդանիների վրա կատարված հետազոտությունները վկայում են, որ ճարպի քանակը նվազում է, սակայն մարդկանց մոտ այն սակավ է հանդիպում։ Այս արդյունքները կախված են նաև դեղանյութերի չափաքանակից։
    
     Շարունակություն
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6150 | 0 | 0
Facebook