Loading...

Articles

Ռոուրա. Մարզադաշտում իսկական տոն էր

18:55, Monday, 11 February, 2013
Ռոուրա. Մարզադաշտում իսկական տոն էր

Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնակատար Խորդի Ռոուրան շնորհակալություն է հայտնել մարզադաշտ այցելած 85 610 երկրպագուներին:

Խորդի Ռոուրան իր հետխաղյա մամլո ասուլիսում շնորհակալություն է հայտնել մարզադաշտ այցելած 85 610 երկրպագուներին: "Խաղի ժամն անսովոր էր, բայց ես կարծում եմ, որ մարզադաշտում իսկական տոն էր: Լեցուն տրիբունաները կարևոր էին ֆուտբոլային ներկայացման համար", - նշել է կատալան մասնագետը:


    

Գրավիչ խաղ


    

Չնայած, որ ժամն այդքան էլ ֆուտբոլային չէր, այդուհանդերձ խաղը գրավիչ էր հենց մեկնարկային սուլիչից սկսած: Ռոուրան ընդգծել է, որ "խաղացողներ գերբնական մակարդակի վրա էին: Նրանք հիանալի էին գործում առաջին րոպեից սկսած":


    

Խորդին գովել է նաև այն խաղացողներին, ովքեր սովորաբար նստում են պահեստայինների նստարանին, բայց այսօր մեկնարկային կազմում էին: Նա նրանցից առանձնացրել է Ալեքսիսին. "Մենք շատ գոհ ենք նրա աշխատանքից և խաղին ցուցաբերած մոտեցումից: Վերջին շրջանում նրա բախտը մի փոքր չէր բերում, կարծում եմ` նա հիանալի գոլ խփեց.... գոլը նրան մեծ վստահություն կհաղորդի":


    

Ինիեստայի մասին


    

Հերթական հրաշալի խաղն անցկացրեց Ինիեստան, ում Ռոուրան նույնպես անդրադարձել է. "Նա աննախադեպ բարձր մակարդակով էր խաղում: Նա այնքան թեթևությամբ է խաղում, որ ստիպում է ֆուտբոլին թեթև նայել: Հենց դա է նրան հանճարեղ դարձնում": "Սոնգը խաղաց առանձնահատուկ աշխատասիրությամբ", - ավելացրել է Բարսայի գլխավոր մարզչի պաշտոնակատարը:


    

Աղբյուր` fcbarcelona.com

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3687 | 0 | 0
Facebook