Loading...

Articles

Կրկին անմոռաց և լուսավոր երեկոներ Գյումրիու

22:58, Tuesday, 05 January, 2016
Կրկին անմոռաց և լուսավոր երեկոներ Գյումրիու
     Շատ շուտով մեր քաղաքի ձմեռային անգույն երեկոները կլուսավորվեն, սահադաշտը իր մոտ կկանչի երեխաներին, երիտասարդներին, մեծերին և նույնիսկ ծերերին, աղմուկ-աղաղակ կլինի նորակառույց Մուշ 2/2 թաղամասում:
     «ԱՌՏ» երիտասարդական, բնապահպանական և խորհրդատվական հասարակական կազմակերպության նախառաձեռնությամբ, Գյումրու քաղաքապետարանի և Գյումրու թիվ 23 դպրոցի տնօրինության աջակցությամբ 23 դպրոցի բակում (նորակառույց Մուշ 2/2 թաղամաս) կառուցվում է սահադաշտ: Չնայած տոն օրերին և ցուրտ եղանակին ԱՌՏ-իստները գիշերուզոր աշխատում են, որպեսզի գյումրեցիները ևս օգտվեն ձմեռային ժամանցի այս հաճույքից: Սահադաշտից ստացված շահույթը ծախսվելու է բարեգործական նպատակներով՝ հիվանդ երեխաների բուժման համար և սոցիալապես անապահով ընտանիքների կոմունալ վճարումների համար կամ վառելափայտ գնելուն: Օրեր անց սահադաշտը ամբողջությամբ պատրաստ կլինի՝ բազում անակնկալներով կսպասի սիրելի գյումրեցիներին:
     Սա Գյումրին է, գյումրեցու ցանկությունն ու թասիբն է:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3725 | 0 | 0
Facebook