Loading...

Articles

Բնագիտական խճանկար

23:16, Wednesday, 25 November, 2015
Բնագիտական խճանկար
     Բնագիտական առարկաների դրվածքի շրջանակներում Սիամանթոյի անվան դպրոցի բնագիտամաթեմատիկական մասնախումբը կազմակերպեց «Բնագիտական խճանկար» խաղ- մրցույթը Սիամանթոյի անվան դպրոցի 8 Ա, 8Բ, 8Գ, 8 Դ դասարանների և Երևակ կրթահամալիրի 8 -րդ դասարանի միջև: Մրցույթում ներառված էին հարցեր կենսաբանությունից, աշխարհագրությունից, քիմիայից, ֆիզիկայից: Մրցույթը վարող դպրոցի փոխտնօրեն Իսկուհի Դալլաքյանը նշեց, որ թեև մաթեմատիկան չի համարվում բնագիտական առարկա, բայց քանի որ բոլոր բնագիտական առարկաները «սնվում են» մաթեմատիկայից և քանի որ ոչինչ գեղեցիկ չէ առանց մաթեմատիկայի, ներառված են հարցեր նաև մաթեմատիկայից: Աշակերտները պատասխանեցին առաջադրված հարցերին, իմացան նրանց ճիշտ պատասխանները, դիտեցին տեսահոլովակներ, որոնք վերաբերում էին բնագիտական առարկաների վերջին նվաճումներին: Միավորների քանակով հաղթեց Երևակ կրթահամալիրի 8 -րդ դասարանը, երկրորդ մրցանակային տեղը գրավեց 8 Բ դասարանը: Դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը հույս հայտնեց, որ այս երեխաները մի օր իրենց գիտելիքներով կնպաստեն շատ գիտությունների առաջընթացին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1294 | 0 | 0
Facebook