Loading...

Articles

Ալեքսանդր Սոկուրովի «Մողոքը»` «Ոսկե ծիրանում»

Hayq-news
Spokesperson:
Hayq-news
09:48, Tuesday, 17 July, 2012
Ալեքսանդր Սոկուրովի «Մողոքը»` «Ոսկե ծիրանում»

Ալեքսանդր Սոկուրովի «Մողոքը»` «Ոսկե ծիրանում»

Այսօր «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հայ հանդիսատեսին բացառիկ հնարավորություն կընձեռվի դիտել ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Մողոք» (1988, Ռուսաստան, 102ր.) ֆիլմը:
    
     Ֆիլմի սցենարի հեղինակն է Յուրի Արաբովը, դերերում հանդես են գալիս Լեոնիդ Մոզգովոյը, Ելենա Ռու‎ֆանովան, Իրինա Սոկոլովան, Ելենա Սպիրիդոնովան, Վլադիմիր Բոգդանովը, Սերգեյ Ռաժուկը, Լև Ելիսեևը, Անտոն Շվենդերսկին, Մաքսիմ Սերգեևը, Նատալյա Նիկուլենկոն:
    
     Ֆիլմն արժանացել է բազմաթիվ մրցանակների. Յուրի Արաբովը 1999թ. Կաննի կինոփառատոնում արժանացել է մրցանակի «Լավագույն սցենար» անվանակարգում: 1999թ. Սանկտ Պետերբուրգի «Փառատոնների փառատոնում» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակին և այլն:
    
     Սոկուրովը բազմիցս արժանացել է ռուսաստանյան և միջազգային պարգևների: Եվրոպական կինոակադեմիան նրան դասել է համաշխարհային կինոյի լավագույն ռեժիսորների հարյուրյակում: 2005թ. Սոկուրովի «Արևը» ֆիլմին շնորհվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակը:
    
     Ֆիլմը կցուցադրվի «Նաիրի» կինոթատրոնում ժ. 17.00-ին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3933 | 0 | 0
Facebook