Loading...

Articles

Երազանքները կատարվում են, երբ մենք հավատում ենք…

01:33, Friday, 08 February, 2013
Երազանքները կատարվում են, երբ մենք հավատում ենք…
    
Երբ փոքր էինք, հավատում էինք հրաշքներին ու հեքիաթներին: Մեզ թվում էր, թե երազանքների իրականացման համար բավական է միայն խնդրել մեծերից մեկին և այն իսկույն կիրականանա և իրոք այն իրականանում էր ու մեզ համար հրաշք դառնում:

    
Բայց ժամանակն անցնում է, մարդիկ մեծանում են և դադարում երազել: Հասկանալի է, որ մենք այլևս չենք կարող հավատալ Ձմեռ պապի գոյությանը, սակայն երազել մենք պարտավոր ենք: Երազանքը ոգեշնչում է մարդուն և թույլ տալիս նոր կյանք սկսելու: Մեր ցանկությունները կարող են լինել բազմազան ու ֆանտաստիկ: Ամենից կարևորն այն է, որ պետք է հիշենք` երազանքների կատարումը գտնվում է մեր իսկ ձեռքերում:

    
Նայելով մեր շուրջը` նկատում ենք, որ մարդկանց մի մասը իսկական հաջողակներ են, ովքեր հայտնվում են ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, իսկ մյուս մասն էլ չեն կարողանում ոչնչի հասնել` չնայած նրան, որ շատ են աշխատում: Ի՞նչն է պատճառը: Պատճառն այն է, որ ցանկությունն իրականություն դարձնելը մեզնից յուրաքանչյուրը տարբեր ձևով է ընկալում: Սակայն բավական է միայն հավատալ քեզ ու քո ուժերին:
     Հաջողությունը հետևում է նրանց, ովքեր կյանքին թեթև են նայում: Երազանքերի կատարվելը կապված է Ձեր հոգեվիճակից: Ուստի եղեք բարի, գնահատեք Ձեր կյանքի յուրաքանչյուր լավ բանը և երազանքը կսկսի իրականանալ:
    
     Նյութի աղբյուր` http://www.edmanblog.com/2012/12/blog-post_910.html
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6516 | 0 | 0
Facebook