Կարտոֆիլի ձողիկներ պանրի միջուկով
Մթերքներ:
7 հատ ոչ մեծ կարտոֆիլ
2 ձու
100գ պինդ պանիր՛՛ (չեդր, գաուդա) ՛՛
100-150գ պաքսիմատ
2-3 ճ/գ ալյուր
Բուսական ձեթ զեյթունի
Աղ, սև պղպեղ ըստ ցանկության
Համեմ, քրքում- (куркума) :
Շոգեխաշել կարտոֆիլը, մաքրել կեղևից, քերիչով քերել:
ԱՎԵԼԱՑՆԵԼ Քրքում, համեմի սերմ, սև պղպեղ, աղ, 2 ձու լավ խառնել:
Ավելացնել 2-3 ճ/գ ալյուր ստանալ միասեռ զանգված:
Պանիրը կտրատել ձողիկների տեսքով:
Ձեռքերը ձեթոտել, որպեզսի կարտոֆիլը չկպնի ձեռքերին: Ափի մեջ տարածել խմորը դնել պանրի շերտը, փաթաթել ամուր:
Տապակի մեջ լցնել ձեթ մարմանդ կրակի վրա տապակել 4 Կողմից:
Կարտոֆիլի ձողիկները կարող էք մատուցել ինչպես առանձին ուտեստ, այնպես էլ խավարտ ձկան կամ մսի հետ:
Բարի ախորժակ