ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՀԱՅ ԱՍՊԵՏԸ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ
Մենք ՝ ՀԱՅԵՐՍ, շատ հետաքրքիր ազգ ենք: Գիտենք ամեն ինչ ուրիշների մասին, սակայն մեր մասին…… կամ ավելի ճիշտ մերոնց մասին համարյա թէ ոչինչ չգիտենք: ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թ մեծահարուստ բանկիրի ընտանիքում: Թիֆլիսցի երևելի բանկիր Զաքար Մամուլյանի Ռուբեն որդին թվում է պիտի նախընտրեր փափուկ, անխռով, երջանիկ կյանքի հեռանկարը: Բայց ի վերուստ տրված խաչից չես փախչի, և Ռուբեն Մամուլյանը ընտրելու էր մի ճանապարհ, որն անվերջորեն անցնելու էր փշերի ու տատասկների միջով, ընտրելու էր թատրոնը և կինոն: Արտիստական գենը Ռուբենը ժառանգել էր մորից` դերասանուհի Վերգինե Մամուլյանից: Ռուբեն Մամուլյանը 1918 թ-ին Թիֆլիսում հիմնադրում է թատերական ստուդիա: 1919-ին Մամուլյանը մեկնում է Լոնդոն: Այստեղ Ժակ Էբերտոնը Մամուլյանին առաջարկում է համագործակցել թատրոնի հսկաների` Լուի Ժուվեի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ: 1923 թվական, Ռոչեսթր: Մամուլյանը բեմադրում է հատվածներ հանրահայտ օպերաներից, իսկ 1925-ին ամբողջությամբ` Շառլ Գունոյի «Ֆաուստը»: Ռիթմի սուր զգացողությունը Մամուլյանին մղում էր կատարելության: Բազում արվեստագետների համար փորձաքար դարձած Բրոդվեյը չէր կարող չձգել Մամուլյանին: Ի բնե առավելապաշտ հայը պիտի որ ձգտեր առավելագույնին: Մամուլյանը առաջարկ է ստանում Բրոդվեյում բեմադրել Հարավային Ամերիկայի սևամորթների մասին պատմող «Պորգի» վեպը: Մամուլյանը հրաժարվում է գրիմավորված սպիտակամորթ դերասանների ծառայություններից: Սևամորթ դերասանների հետ աշխատելիս, ռեժիսորը կիրառում էր «եղիր այն, ինչ որ ես» սկզբունքը: Հարկ էր, որ կառուցվեր ու կայանար շարժանկարի մի նոր մոդել: Պրոդյուսերները փնտրում էին այնպիսի դերասանների, որոնք կարողանային «համր» դերասաններին խոսել սովորեցնել: Պատկերի շարժման ռիթմին գալիս էր գումարվելու ձայնային ռիթմը: Մամուլյանն առաջինն էր, որ սառած, քարացած տաղավարներից կինոն դուրս բերեց փողոց, իրադարձությունները փորձեց դիտարկել խելահեղ ռիթմերի մեջ: «Ծափահարություններ» ֆիլմը նոր կինոյի կատարյալ նմուշ էր: Նոր մեկնաբանություն, նոր հայացք, շունչ ու շնչառություն: 1930-ին Մամուլյանը նկարահանում է «Քաղաքային փողոցներ» նոր ֆիլմը: Համաշխարհային կինոմատոգրաֆում կադրի ետևում հնչում է ձայնը, և մարդու, մարդկային ներաշխարհը ելևեջում է ուրիշ մի հեռանկարի վրա: Մտածողության մի նոր կետ, մշակույթի մի նոր հայեցակարգ էր ձևավորվում, համաշխարհային մշակութային թանձրուկը ծնունդ էր տալիս աշխարհընկալման մի նոր համակարգի, որը հետագայում շարժանկարի արվեստ պիտի կոչվեր, և Ռուբեն Մամուլյան հայը հաղթ ու անպարտելի կանգնած էր այդ նոր համակարգի ձևավորման ակունքներում. 1959-ին Մամուլյանը սկսում է «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանման աշխատանքները և գլխավոր դերի համար հրավիրում է Էլիզաբեթ Թեյլորին, սակայն կինոարտադրություն մտնում էր որակական ուրիշ մի փուլ: Դրամարկղային հարաբերությունը մղվում էր առաջին պլան: Էժանագին աչառու ցուցքը հավակնում էր գեղարվեստի գահաթոռին, և Ռուբեն Մամուլյանը, ով իր ներքին հաստատուն օրենքներն ուներ, ձգտել ու ձգտելու էր բարձրագույն չափանիշների: 1961-ին, հունվարին Մամուլյանը հրաժարական տվեց, սակայն կինոարենայից հեռացավ վստահ ու տիրական քայլերով: Հաղթանակա՛ծ: Համոզված լինելով, որ համաշխարհային կինոմատոգրաֆի իրեն վստահված էջերը ինքը գեղեցկացրել է անջնջելի զարդագրերով: Մեծանուն կինոռեժիսորի և ասպետի ոդիսականը տևեց 90 տարի: Վարագույրը իջավ 1987 թվականի դեկտեմբերի 5-ին: Բայց այն վիթխարի կինոարարումը, որի հեղինակը Մամուլյանն էր, զարմացնելու և հիշեցնելու է աշխարհ մտած յուրաքանչյուր սերնդի: Նորարարությունները
Մրցանակներ
Թատերական գործերը · Դռան թակոց (Օսթին Փեյջ) 1922 թ. Լոնդոն · Ֆաուստ (Գունո) 1925 թ. Ռոչեստեր (ԱՄՆ) · Կարմեն (Բիզե) 1926 թ. Ռոչեստեր (ԱՄՆ) · Քույր Բեատրիս (Մետերլինկ) 1926 թ. Ռոչեստեր (ԱՄՆ) · Պորգի (Հեյվորդ) 1927 թ. Նյու Յորք (ԱՄՆ) · Պորգի և Բես (Գերշվին) 1927 թ.Նյու Յորք (ԱՄՆ) · Մի ամիս գյուղում 1929 թ. Նյու Յորք (ԱՄՆ) · Օկլահոմա (Ռոջերս, Համմերստայն) 1943 թ. Նյու Յորք (ԱՄՆ) · Կարուսել (Ռոջերս, Համմերստայն) 1945 թ. Նյու Յորք (ԱՄՆ) Ֆիլմոգրաֆիա
Մեծանուն կինոռեժիսորի և ասպետի ոդիսականը տևեց 90 տարի: Վարագույրը իջավ 1987 թվականի դեկտեմբերի 5-ին: Բայց այն վիթխարի կինոարարումը, որի հեղինակը Մամուլյանն էր, զարմացնելու և հիշեցնելու է աշխարհ մտած յուրաքանչյուր սերնդի: «Շատ տրամաբանական է, որ եթե Հոլիվուդում տեղի ունենա գեղարվեստական որևէ հեղափոխություն, այն պիտի ղեկավարի Ռուբեն Մամուլյանը»: «Նյու Յորք Հերալդ Թրիբյուն» պարբերական
«Եթե որևէ արժանիք ունեմ, ապա դրա համար պարտական եմ նախ և առաջ ինձ ծնող ազնվական հայ ժողովրդին»: |