Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՀԱՅ ԱՍՊԵՏԸ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Gabri
Yazar:
Gabri
17:29, perşembe, 07 şubat, 2013
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՀԱՅ ԱՍՊԵՏԸ ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Մենք ՝ ՀԱՅԵՐՍ, շատ հետաքրքիր ազգ ենք: Գիտենք ամեն ինչ ուրիշների մասին, սակայն մեր մասին…… կամ ավելի ճիշտ մերոնց մասին համարյա թէ ոչինչ չգիտենք:
     Ես ամիսներ առաջ ինձ համար բացահայտեցի մի ՀԱՅԻ, ում մասին թերևս շատ քչերը գիտեն: Լինել ՀԱՅ և իմանալ, որ ունենք նման ՀԵՐՈՍՆԵՐ, հավատացեք դա անբացատրելի մի զգացում է, որը ես ուզում եմ կիսել ձեզ հետ:

ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թ մեծահարուստ բանկիրի ընտանիքում: Թիֆլիսցի երևելի բանկիր Զաքար Մամուլյանի Ռուբեն որդին թվում է պիտի նախընտրեր փափուկ, անխռով, երջանիկ կյանքի հեռանկարը: Բայց ի վերուստ տրված խաչից չես փախչի, և Ռուբեն Մամուլյանը ընտրելու էր մի ճանապարհ, որն անվերջորեն անցնելու էր փշերի ու տատասկների միջով, ընտրելու էր թատրոնը և կինոն: Արտիստական գենը Ռուբենը ժառանգել էր մորից` դերասանուհի Վերգինե Մամուլյանից:

Ռուբեն Մամուլյանը 1918 թ-ին Թիֆլիսում հիմնադրում է թատերական ստուդիա: 1919-ին Մամուլյանը մեկնում է Լոնդոն: Այստեղ Ժակ Էբերտոնը Մամուլյանին առաջարկում է համագործակցել թատրոնի հսկաների` Լուի Ժուվեի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ:

1923 թվական, Ռոչեսթր: Մամուլյանը բեմադրում է հատվածներ հանրահայտ օպերաներից, իսկ 1925-ին ամբողջությամբ` Շառլ Գունոյի «Ֆաուստը»: Ռիթմի սուր զգացողությունը Մամուլյանին մղում էր կատարելության:

Բազում արվեստագետների համար փորձաքար դարձած Բրոդվեյը չէր կարող չձգել Մամուլյանին: Ի բնե առավելապաշտ հայը պիտի որ ձգտեր առավելագույնին: Մամուլյանը առաջարկ է ստանում Բրոդվեյում բեմադրել Հարավային Ամերիկայի սևամորթների մասին պատմող «Պորգի» վեպը: Մամուլյանը հրաժարվում է գրիմավորված սպիտակամորթ դերասանների ծառայություններից: Սևամորթ դերասանների հետ աշխատելիս, ռեժիսորը կիրառում էր «եղիր այն, ինչ որ ես» սկզբունքը:

Հարկ էր, որ կառուցվեր ու կայանար շարժանկարի մի նոր մոդել: Պրոդյուսերները փնտրում էին այնպիսի դերասանների, որոնք կարողանային «համր» դերասաններին խոսել սովորեցնել: Պատկերի շարժման ռիթմին գալիս էր գումարվելու ձայնային ռիթմը:

Մամուլյանն առաջինն էր, որ սառած, քարացած տաղավարներից կինոն դուրս բերեց փողոց, իրադարձությունները փորձեց դիտարկել խելահեղ ռիթմերի մեջ: «Ծափահարություններ» ֆիլմը նոր կինոյի կատարյալ նմուշ էր: Նոր մեկնաբանություն, նոր հայացք, շունչ ու շնչառություն: 1930-ին Մամուլյանը նկարահանում է «Քաղաքային փողոցներ» նոր ֆիլմը: Համաշխարհային կինոմատոգրաֆում կադրի ետևում հնչում է ձայնը, և մարդու, մարդկային ներաշխարհը ելևեջում է ուրիշ մի հեռանկարի վրա:

Մտածողության մի նոր կետ, մշակույթի մի նոր հայեցակարգ էր ձևավորվում, համաշխարհային մշակութային թանձրուկը ծնունդ էր տալիս աշխարհընկալման մի նոր համակարգի, որը հետագայում շարժանկարի արվեստ պիտի կոչվեր, և Ռուբեն Մամուլյան հայը հաղթ ու անպարտելի կանգնած էր այդ նոր համակարգի ձևավորման ակունքներում.

1959-ին Մամուլյանը սկսում է «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանման աշխատանքները և գլխավոր դերի համար հրավիրում է Էլիզաբեթ Թեյլորին, սակայն կինոարտադրություն մտնում էր որակական ուրիշ մի փուլ: Դրամարկղային հարաբերությունը մղվում էր առաջին պլան: Էժանագին աչառու ցուցքը հավակնում էր գեղարվեստի գահաթոռին, և Ռուբեն Մամուլյանը, ով իր ներքին հաստատուն օրենքներն ուներ, ձգտել ու ձգտելու էր բարձրագույն չափանիշների:

1961-ին, հունվարին Մամուլյանը հրաժարական տվեց, սակայն կինոարենայից հեռացավ վստահ ու տիրական քայլերով: Հաղթանակա՛ծ: Համոզված լինելով, որ համաշխարհային կինոմատոգրաֆի իրեն վստահված էջերը ինքը գեղեցկացրել է անջնջելի զարդագրերով:

Մեծանուն կինոռեժիսորի և ասպետի ոդիսականը տևեց 90 տարի: Վարագույրը իջավ 1987 թվականի դեկտեմբերի 5-ին: Բայց այն վիթխարի կինոարարումը, որի հեղինակը Մամուլյանն էր, զարմացնելու և հիշեցնելու է աշխարհ մտած յուրաքանչյուր սերնդի:

Նորարարությունները

  • Առաջին անգամ նա է օգտագործել երկու խոսափողովով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։
  • Առաջին անգամ նա է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։
  • Նրա Քաղաքի փողոցները ֆիլմում առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս։
  • Նրա Արյուն և ավազ կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։

Մրցանակներ

  • Ուրախ ավազակը 1936 թ. Նյու Յորքի կինոքննադատների կողմից համարվել է տարվա լավագույն կինոնկար։
  • Արյուն և ավազ 1940 թ. Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի որպես լավագույն գունավոր կինոնկար։
  • 1980 թվականին Մամուլյանի անունը մտցվել է «Բրոդվեյի փառքի դահլիճ»:
  • 1983 թվականին ստացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն՝ Գրիֆֆիթի մրցանակը կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար։
  • Մամուլյանի անունով աստղ է տեղադրվել Հոլիվուդի փառքի ծառուղում։

Թատերական գործերը

· Դռան թակոց (Օսթին Փեյջ) 1922 թ. Լոնդոն

· Ֆաուստ (Գունո) 1925 թ. Ռոչեստեր (ԱՄՆ)

· Կարմեն (Բիզե) 1926 թ. Ռոչեստեր (ԱՄՆ)

· Քույր Բեատրիս (Մետերլինկ) 1926 թ. Ռոչեստեր (ԱՄՆ)

· Պորգի (Հեյվորդ) 1927 թ. Նյու Յորք (ԱՄՆ)

· Պորգի և Բես (Գերշվին) 1927 թ.Նյու Յորք (ԱՄՆ)

· Մի ամիս գյուղում 1929 թ. Նյու Յորք (ԱՄՆ)

· Օկլահոմա (Ռոջերս, Համմերստայն) 1943 թ. Նյու Յորք (ԱՄՆ)

· Կարուսել (Ռոջերս, Համմերստայն) 1945 թ. Նյու Յորք (ԱՄՆ)

Ֆիլմոգրաֆիա

  • Ծափահարություններ 1929 թ. PARAMAUNT
  • Քաղաքի փողոցները 1931 թ. PARAMAUNT
  • Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը 193թ. PARAMAUNT
  • Սիրիր ինձ այս գիշեր 1932 թ. PARAMAUNT
  • Երգ երգոց 1933 թ. PARAMAUNT
  • Քրիստինա թագուհին 1933 թ. Metro Goldwyn Mayer
  • Մենք նորից ապրում ենք 1934 թ. SAMUEL GOLDWYN
  • Բեքքի Շարփ 1935 թ.Pionner Pictuers
  • Ուրախ ավազակը 1936 թ.Pioner Pictuers
  • Ոսկե տղա 1939 թ.Columbia Pictuers
  • Զորրոյի նշանը 1940 թ. 20th Century Fox
  • Արյուն և ավազ 1941 թ. 20th Century Fox
  • Ամառային արջակուրդ 1948 թ. Metro Goldwyn Mayer
  • Մետաքսե գուլպաներ 1957 թ. Metro Goldwyn Mayer

Մեծանուն կինոռեժիսորի և ասպետի ոդիսականը տևեց 90 տարի: Վարագույրը իջավ 1987 թվականի դեկտեմբերի 5-ին: Բայց այն վիթխարի կինոարարումը, որի հեղինակը Մամուլյանն էր, զարմացնելու և հիշեցնելու է աշխարհ մտած յուրաքանչյուր սերնդի:

«Շատ տրամաբանական է, որ եթե Հոլիվուդում տեղի ունենա գեղարվեստական որևէ հեղափոխություն, այն պիտի ղեկավարի Ռուբեն Մամուլյանը»:

«Նյու Յորք Հերալդ Թրիբյուն» պարբերական

«Եթե որևէ արժանիք ունեմ, ապա դրա համար պարտական եմ նախ և առաջ ինձ ծնող ազնվական հայ ժողովրդին»:
    
ՌՈւԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7647 | 0 | 0
Facebook