Loading...

Articles

Հոկտեմբերի 1-ը «Տարեցների օր»

lilya
Author:
lilya
20:03, Friday, 02 October, 2015
Հոկտեմբերի 1-ը «Տարեցների օր»

Հոկտեմբերի 1-ին ծերերի միջազգային օրն է: Մի օր, որ յուրաքանչյուրիս պարտքն է ուրախացնել ու անհոգ պահեր պարգևել մեր տարեցներին, զգալ տալ, որ նրանք լքված ու միայնակ չեն, որ նրանց կողքին են շատ մարդիկ, որոնք միշտ մտածում ու հոգ են տանում նրանց մասին։

Այդպիսի մի օր էր նաև 2015թ․-ի հոկտեմբերի 1-ը Վանաձոր քաղաքի «Օրրան» բարեգործական կենտրոնում, ուր միայնակ ծերերին այցի էին եկել Վանաձորի հ․28 հիմն․ դպրոցի 5-րդ և 7-րդ դասարանի աշակերտները՝ իրենց դասղեկներ Լիլիա Ղարաղաշյանի և Մելանյա Ղևոնդյանի ուղեկցությամբ։ Մանուկները իրենց հետ բերել էին իրենց սրտի ողջ ջերմությունն ու սերը։ Այդ ամենը նրանք փոխանցեցին երգով ու պարով, գեղեցիկ ասմունքով։ Տատիկներին և պապիկներին հյուր էին եկել պարծենկոտ Քաջ Նազարն ու փնթփնթան Ուստիանը, ինչպես նաև բոլորի կողմից շատ սիրելի ծաղրածուն։ Երեխաներն իրենց անկաշկանդ խաղով և ուրախ տրամադրությամբ երջանիկ պահեր պարգևեցին տատիկներին ու պապիկներին։

Միջոցառումն անցավ ուրախ մթնոլորտում։ Երեխաները խոստացան, որ նմանատիպ այցելություններ հաճախակի կլինեն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4147 | 0 | 0
Facebook