Loading...

Articles

Պատահական չէր, Կանխորոշված էր...

M a n u s h
Author:
M a n u s h
17:41, Friday, 04 September, 2015
Պատահական չէր, Կանխորոշված էր...
     Պատահական չէր,
     Կանխորոշված էր...
     Մենք ապրում էինք, կայինք աշխարհում,
     Ու կարծես վատ չէր մեր կյանքը անցնում,
     Բայց հանդիպեցինք մի օր մենք իրար,
     Ու լուռ ժպտալով նայեցինք իրար...
     Պատահական չէր,
     Կանխորոշված էր...
     Բայց հետո պիտի մենք հասկանայինք,
     Որ հենց այդ պահին մեր սրտերն իրար բարև ասացին,
     Հետո, շատ հետո պիտի զգայինք,
     Որ մեր փոխարեն մեր սրտերն արդեն իրար ընտրեցին...
     Պատահական չէր,
     Կանխորոշված էր...
     Հավատա, հոգիս, պատահական չի կյանքում ոչ մի բան...
     Պիտի սիրեինք ու կարոտեինք,
     Պիտի միասին լուռ աղոթեինք,
     Պիտի սիրելով մենք բաժանվեինք..
     Հավատա, հոգիս, պատահական չէր,
     Կանխորոշված էր...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4179 | 0 | 0
Facebook