Loading...

Articles

Ելքը փակուղին է

09:49, Friday, 21 August, 2015
Ելքը փակուղին է


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Երկար եմ փնտրել, բայց գտել եմ…

Այն քեզ է նման,

Սերը քեզ է նման,

Ու թե հիմա հանկարծ

Նկատես փայլն իմ աչքերի աներկբա,

Իմացիր` լույս հոգուդ լույսեղեն ցոլքն է դա:

Որովհետև

Սիրել եմ մինչև իսկ քո թերություններն անթերի,

Քանզի թեկուզ և պարտված,

Բայց միշտ հաղթած եմ զգում քո կողքին:
     «Կուզեի քեզ անգիր անել,

Մտքով գծել քարտեզը քո»,

Որ կորչելու լինեմ գրկիդ մեջ, հայացքիդ անդունդում,

Ելքը լինի մեկը… ուղիղ դեպի սրտիդ փակուղի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
4052 | 0 | 0
Facebook