Loading...

Articles

Թուրք երգչուհին վախեցել է Հայկոյից եւ իրեն նետել պատուհանից

D A R K
Author:
D A R K
04:16, Saturday, 02 February, 2013
Թուրք երգչուհին վախեցել է Հայկոյից եւ իրեն նետել պատուհանից

Թուրքիայում անհատական մոտոցիկլետներ նախագծող Թարհան Թելին օրեր առաջ իր տանը երեկույթ է կազմակերպել՝ հրավիրելով Թուրքիայի շոու բիզնեսի հայտնի աստղերին, այդ թվում ստամբուլահայ հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինին։

Երեկույթի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Երեկույթը սկսվելուց հետո, երբ ներս է մտել Հայկո Ջեփքինը, մասնակիցներից Գյոնուլ Յազար վախեցած վազել է դեպի պատուհան։ Տան տերը բղավել է թուրք երգչուհու հետեւից. «Այդ ի՞նչ ես անում, կանգնիր, կընկնես ներքեւ», սակայն երգչուհին չի լսել հորդորները եւ պատուհանից ցած նետվել։

Թարհանը արագ իջել է այգի եւ փորձել հանգստացնել Գյոնուլ Յազարին, սակայն երգչուհին ասել է. «Ամաչում եմ, բայց պետք է ասեմ, որ Հայկոյից վախենում եմ»։ Թարհան Թելը Գյոնուլ Յազարին եւ Հայկո Ջեփքինին ծանոթացրել է միմյանց հետ, սակայն երգչուհին երեկոյի ընթացքում չի համարձակվել մոտենալ Հայկոյին։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6275 | 5 | 0
Facebook