Loading...

Articles

Ոստիկանները դաժան բռնության են ենթարկել օպերատոր Գոռ Հովհաննիսյանին և կոտրել ուղիղ եթերի սարքը

20:46, Tuesday, 23 June, 2015
Ոստիկանները դաժան բռնության են ենթարկել օպերատոր Գոռ Հովհաննիսյանին և կոտրել ուղիղ եթերի սարքը

Այսօր վաղ առավոտյան, ժամը 5: 30-ին, նախազգուշացնելուց հետո ոստիկանները սկսեցին Բաղրամյան փողոցի սկզբնամասը ցուցարարներից ազատելու գործողությունը: Գործի դրվեցին ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա:

Գործողությունը սկսելուն պես՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգով դաժան բռնության և ծեծի են ենթարկվել www.1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը: Իմանալով որ վերջինս «Առաջին լրատվական» -ի լրագրող է, Լևոն Երանոսյանը հատուկ հրահանգել է հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ շարքից հանելով Գոռ Հովհաննիսյանի աշխատանքային թվային տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5155 | 0 | 0
Facebook