Loading...

Articles

Ջուսը իր կրքոտ ձայնով կպայթեցնի Եվրոպան

21:19, Friday, 19 June, 2015
Ջուսը իր կրքոտ ձայնով կպայթեցնի Եվրոպան
     Երգչուհի Ջուսը ով շոու - բիզնես մուտք գործեց, իր հետ բերելով սկանդալ և նոր շունչ, այսօր արդեն միանգամայն պատրաստ է Հայաստանը ներկայացնել միջազգային ֆորմատներով մրցույթների, բայց չգիտես ինչու հայ հասարակությունը, այս մարդուն չի ընդունում, իսկ լավագույն դեպքում էլ անտեսում է։ Երգչուհին պոզիտիվ է, տարբերվող, նորաձև և հյութալի...։ Այս բոլորը միասին էլ ստեղծվում է մի արտիստ, որը Ջուսն է։
    
     Եվրատեսիլ.... շատ մարդիկ, այդ թվում և ես միանգամայն վստահ եմ, որ Ջուսը Հայաստանին կբերի այդքան սպասված հաղթանակը։ Ներկայացնում եմ փաստեր, որոնք ապացուցում են, որ Ջուսը միանգամայն պատրաստ է մասնակցել Եվրատեսիլին։
    
     Արտիստիզմ։ Եկեք համաձայնեք, որ երգչուհին ունի Եվրոպային համարժեք արտիստիզմ։ Դա նկատվում է նրա տարբերվող և միանգամայն յուրահատուկ կերպարներում։ Նա կարողանում է սիրտ գրավել, անգամ ամենասատանայական կերպարով։ Դե էլ ի՞նչ է պետք Եվրոպային, եթե ոչ արտիստիզմ։
    
     Հյութալիություն։ Ջուսը, որքան էլ մեծանա միևնույն է մնում է անկրկնելի և խնամված, և ինչպես շատերն են ասում՝ հյութալի, նրա յուրաքանչյուր լուսանկարում էլ կարելի է նկատել այդ հյութալիությունը։ Ջուսը Եվրոպան, այսպես ասաց՝ հյութով կպատի։
    
     Ճաշակ։ Չգիտես ինչու, բայց շատերի կարծիքով, այս երգչուհին անճաշակ է և ոչ նորաձև, բայց ինձ համար այդպես չէ։ Միայն ուշադիր հետևեք նրա ՖԲ էջի լուսանկարներին և կնկատեք, այդ ճաշակը։ Դե էլ ի՞նչ է պետք Եվրոպային, եթե ոչ ճաշակով երգչուհի։
    
     Պոզիտիվություն։ Երգչուհին անգամ ամեմաանելանելի վիճակից ժպտալով է դուրս գալիս։ Թե՛ պարտության ժամանակ է ժպտում, և թե՛ հաղթանակի։ Գրեթե բոլոր հարցազրույցներում նա պոզիտիվ է, ասես կյանքին նայում է վարթագուն ակնոցներով, բայց ով՞ գիտի, այն մարդու հոգին ով միշտ ժպտում է։ Այդուհանդերձ երգչուհին առաջ է շարժվում միայն պոզիտիվությամբ։
    
     Ֆաներ։ Ջուսը իր հարցազրույցներում բազմիցս է նշում, որ շնորհակալ է իր երկրպագուներից, իր կողքին լինելու համար։ Որքանով ես եմ տեղյակ նրանք միշտ երգչուհու կողքին են, կամ այսպես ասաց. «Սարի պես, թիկունքին կանգնած» ։
    
     Անթերի վոկալ։ Շատերը պնդում են, որ Ջուսը առաջ է գնում միայն գլամուրային և սկանդալային կերպաների շնորհիվ։ Դա միանշանակ այդպես չէ։ Բավական է մի անգամ լսել երգչուհու քավր տարբերակները, ու կնկատեք, այդ անթերի վոկալը։ Ջուսը իր կրքոտ ձայնով կպայթեցնի Եվրոպան, հավատաց՜եք...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4710 | 0 | 0
Facebook