Loading...

Articles

Փորձեք գեյերին ոչ թե քարկոծել այլ Հայաստանից դուրս հրավիրել դեպի ազատությունների, «Հավասարության» և «Արդարության» տարածաշրջան՝ Եվրոպա։

19:26, Wednesday, 27 May, 2015
Փորձեք գեյերին ոչ թե քարկոծել այլ Հայաստանից դուրս հրավիրել դեպի ազատությունների, «Հավասարության» և «Արդարության» տարածաշրջան՝ Եվրոպա։
    
     Մեր օրերում մի շարք լրատվամիջոցներ ու բլոգներ միաբերան քննադատում են համասեռամոլությունը հեռվից նայելով ու դիտարկելով այս երևույթը, հենց սա ինձ դրդեց անդրադառնալ և առնչվել այս թեմային։ Ես ինքս հանդիպել և զրուցել եմ որոշ համասեռամոլների հետ, քանի որ միշտ ցանկացել եմ հետազոտել այդ մարդկանց մտածելակերպը, առօրյան և ընտհանրապես կեցությունը ու մտատելակերպը։ Ըստ իմ խորհին համոզման, այս մարդիկ այդպես չեն լույս աշխարհ գալիս, պարզապես նրանք որոշակի տարիքում հասկանում են, որ իրենց ավելի շատ ձգում է նույն սեռի ներկայացուցիչը քան հակառակ: Այս հարցում կարևոր դեր են խաղում ծնողները հատկապես հայրը տղայի կյանքում։
    
     Երևանում հանդիպել եմ մի քանի համասեռամոլ արտասահմանցիների, զրուցել եմ նրանց հետ: Նրանցից շատերը բավականին գեղեցիկ, հարդարված տեսք ունեին և նրանց ոճը կարելի էր համարել ուղակի իմիջ։ Ես նույնիսկ չէի մտածի որ վերջիններս ոչ ավանդական կողմնորոշում ունեն:
    
     Որն՞ է պատճառը, որ մեղադրում ենք այս մարդկանց Եթե նրանք փոքր տարիքից այդ են տեսել: Տեսել են, որ մարդիկ ադեկվատ և դրական են վերաբերվում գեյերին և նրանց մոտ ամրապնդվել է այդ կերպարը: Այդպիսին է նրանց բնույթը, ուստի մի առնչվեք նրանց հետ կամ մի էլ քարկոծեք։
    
     Սակայն մի բան ես չեմ կորողանում ու չեմ էլ ցանկանում ընդունում: Չեմ ընդունում, որ մեր երկրում ցանկանում են սերմանել այդ նույն ագահ սկզբունքները գեյերի հանդեպ: Երբ ցանկանում են դարձնել մեզ տոլեռանտ այդ մարդկանց նկատմամբ: Պետք չէ այդ մարդկանց քարկոծել, գանահարել կամ հերյուրել: Պետք է ուղղակի Հայաստանից դուրս հրավիրել այդ մարդկանց դեպի ազատությունների, «հավասարության» և «արդարության» տարածաշրջան՝ Եվրոպա։ Թող գնան այնտեղ և ինչպես ասվում է Աստվածաշնչում «Գնացեք, աճեք և բազմացեք»: Հետաքրքքիր մի բան եմ նկատել՝ բոլոր համասեռամոլները միշտ նշում են, որ այդ են դարձել ճնշվածություն արդյունքում։
    
     Նույնասեռականությունը դա արևմտյան արժեք է, որն օտար է մեզ: Ոմանք կարծում են, թե նույնասեռականությունը գալիս է Եվրոպայից: Նույնասեռականությունը որպես բնական ֆենոմեն եղել է միշտ, ամեն տեղ, կա և կլինի` որպես բնության մաս, որը դուրս է մարդու կառավարման ոլորտից: Մարդկությանը հայտնի են Նիանքխնումն ու Խնումհոթեփը, իրենց դամբարանով, որն այսօր կանգուն է Եգիպտոսում և գրավում է բազմաթիվ գեյերի` զարգացնելով Եգիպտոսի տուրիզմը: Ինչպես աշխարհի բոլոր մյուս պետություններում, այնպես էլ Հայաստանում սեռական բազմազանությունը միշտ էլ եղել է և կա: Չնայած այն թյուր կարծիքին, որ նույնասեռականությունը Հայաստան է «ներմուծվել» 80-90ականներին, իսկ ոմանք էլ այսօր չեն հավատում, որ Հայաստանում գեյեր ու լեսբուհիներ կան, նույնասեռականներ միշտ էլ եղել են:
    
     Թեմայի շուրջ որոշեցի զրուցել Ալեքսի (անունը փոխված է) հետ, ով բազմաթիվ անգամներ է ըմբոստացվել ու հալածվել հայ հասարակության կողմից։
    
     Նրա պնդմամբ՝ ինքը դեռ 18 տարեկանից է հասկացել, որ կանայք չեն գրավում, որոշել է ծանոթանալ տղայի հետ և հասկացել է, որ իրեն ավելի ազատ է զգում. «Մի անգամ համացանցում տեսանյութ դիտեցի, որում շատ պարզ նկարագրվում էր թե, ինչ բնույթի մարդիկ կարող են գեյ լինել՝ այդ տեսանյութը իմ կյանքում շատ բան փոխեց» ։
    
     Ալեքսի խոսքով՝ դպրոցում անգամ նա շատ է հալածվել, նրա հոգեբանության և գեյ դառնալու առաջնային դիրքորոշումը հենց դպրոցն է եղել, որտեղ բազմաթիվ անգամներ է իրեն ճնշված զգացել։ Դպրոցն ավարտելուց հետո միայն նա հասկանում է, որ բնություն իրեն ստեղծել է որպես միասեռական և չդիմանալով և չցանկանալով խայտառակվել ցանկանում է ինքնասպան լինել. «Շատ անգամներ մտածել եմ, որ ես բիսեքսուալ եմ ու գուցե ինձ հոգեբանի միջամտություն է պետք, բայց երբ հարաբերությունը հասնում էր վերջնակետին ես չէի ցանկանում. Ասել, որ կանայք ինձ դուր չեն գալիս դա մի քիչ շատ է, բայց ես նրանց հետ ազատ չեմ կարող լինել, շատ անգամներ եմ փորձել ինքնասպան լինել, բայց այսօր ամեն բան այլ է» ։
    
     Տարիներ շարունակ ունենալով գեյ ընկեր Ալեքսը մնում է միայնակ՝ նրան լքում են թե՛ ծնողները թե՛ ընկերները և թե՛ իրեն շրջապատող մարդիկ, իսկ հասարակության կողմից հալածանքի ենթարկվելն էլ նրան էլ ավելի է վնասում, «25 տարեկան էի երբ համացանցով ծանոթացա մի գեյի հետ, մենք շփվում էինք, բայց մի օր հասկացանք, որ վիրտուալ շփումը քիչ է և հանդիպեցինք։ Այդ ժամանակ ես հասկացա, որ սիրահարվել եմ նրան։ Երեք տարի ընդամենը այդքան» ։
    
     Ալեքսը մի օր բառում ծանոթանում է մի աղջկա հետ պատմում իր կյանքի ու իր գեյ լինելու մասին, իսկ Նառան փորձում է միջամտել և իր հոգեբանաբարոյախրատական խորհուրդներով կարողանում է Ալեքսի և իր ընկերոջ կապը դադարեցնել. «Այսօր ես շնորհակալ եմ Նառային, որ կարողացավ անել այնպես, որ ես մոռանամ «Գեյ» ընկերոջս, հիմա էլ չնայած չեմ կարողանում կանաց հետ սեռական հարաբերություն ունենալ, բայց գոնե ցանկանում եմ ու մոռացել եմ գեյ ընկերներիս» ։
    
     Զրույցի ավարտին էլ Ալեքսը նշում է, որ չնայաց նրան, որ ընտանիքը իրեն չի ներում, բայց միևնույն է նա ուրախ է, որ կարողացավ ազդել իր որոշման վրա և մոռանալ համասեռամոլության մասին. «Ճիշտ է ես հիմա էլ լիովին բուժված չեմ, սակայն շնորհիվ Նառայի և իմ հոգեբանի շատ շուտով ես կլինեմ լիարժեք տղամարդ» ։
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3916 | 0 | 0
Facebook