Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ԵՐԱԶԸ (առակ)

18:09, Thursday, 21 May, 2015
ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ԵՐԱԶԸ (առակ)
     ԹԱԳԱՎՈՐԻ ԵՐԵՔ ԵՐԱԶԸ (առակ)
    
     Մի թագավոր երազ տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից աղվես էր տեղում: Նա հրաման արձակեց.
     — Ով երազս բացատրի, հազար դահեկան կտամ նրան: Մի աղքատ մարդ լսելով, գնում ասում է.
     — Եթե երեք օր ինձ ժամանակ տաս, կմեկնեմ երազդ:
     Եվ նա գնալով անապատ, շրջում էր այնտեղ ու մտածում: Մի վիշապ, տեսնելով տարակուսած մարդուն, ասաց.
     — Ինձ ի՞նչ կտաս, եթե թագավորի երազը հայտնեմ քեզ: Նա պատասխանում է.
     — Ինչ որ խոստացավ թագավորը, կեսը քեզ կտամ: Ասում է.
     —Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, այսուհետև մարդիկ նենգավոր և խաբեբա կլինեն աղվեսի նման: Եվ մարդը գնալով, թագավորին ասաց:
     Բացատրությունը դուր եկավ նրան, որովհետև իսկապես մարդիկ նման էին աղվեսի: Թագավորը տվեց նրան խոստացած դահեկանները: Եվ մարդը խաբեց վիշապին ու չվերադարձավ նրա մոտ: Ժամանակ անց, մի ուրիշ երազ տեսավ թագավորը, որ անձրևի փոխարեն երկնքից ոչխար էր տեղում: Հրամայեց կանչել այն մարդուն, որ, ինչպես առաջին անգամ, մեկնաբանի երազը: Նա թագավորից նույն բանն է խնդրում, բայց իբրև ապերախտ ամաչում է գնալ վիշապի մատ: Եվ այնուամենայնիվ գնալով, պաղատագին ասաց.
     — Մեղա՜ քեզ, հայտնիր երկրորդ երազի միտքը, և քեզ կտամ առաջին ու երկրորդ պարտքս: Վիշապը առանց մարդու պարտազանցությունը հիշելու, ասաց.
     — Գնա և հայտնի՛ր, թե ժամանակ է գալու, և եկել է արդեն, որ մարդիկ ոչխարի նման պարզամիտ պիտի լինեն: Եվ գնալով, մարդը մեկնեց երազը: Այս մեկնությունը ևս հավանելով, թագավորը դարձյալ տվեց նրան հազար դահեկան: Վերցնելով դրամը, մարդը տարավ, հանձնեց վիշապին: Դրանից հետո՝ թագավորը մի ուրիշ երազ ևս տեսավ, որ անձրևի փոխարեն երկնքից սուսեր էր տեղում: Հրամայեց նորից կանչել այն մարդուն, որպեսզի դա ևս մեկնի: Եվ մարդը խնդրելով նույն ժամանակը, գնում է վիշապի մոտ, որն անմիջապես, իբրև բարեկամի, մեկնում է երազը, ասելով.
     — Գնա և հայտնի՛ր, թե ժամանակն է, որ մարդիկ դառնան բռնավորներ ու սուսերավորներ: Եվ սովորելով այդ, մարդը մտածեց, «Ինչո՞ւ այժմ թողնեմ վիշապին հազար դահեկանը և կամ ինչո՞ւ մյուս հինգ հարյուրը ևս բերեմ, ավելի լավ է, խփեմ վիշապին ու սատկեցնեմե։ Եվ ջանաց խփել վիշապին, բայց այդ նրան չհաջողվեց՝ վիշապը խույս տվեց նրանից: Եվ մարդը զղջալով մտածում է. «Չարիք գործեցի, մյուս անգամ, երբ հարկ լինի, էլ ինչպե՞ս կգամ սրա մոտ» ։
    
     Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4586 | 0 | 0
Facebook