Loading...

Articles

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զգուշացնում է հանկարծակի զորավարժությունների վտանգի մասին

11:54, Wednesday, 20 May, 2015
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զգուշացնում է հանկարծակի զորավարժությունների վտանգի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը անհանգստություն է հայտնել Ռուսաստանի հաճախակի դարձած զորավարժությունների հետ կապված և Մոսկվային կոչ արել առավելագույնս թափանցիկ լինել դրանք իրականացնելիս: Այս մասին գրում է BBC-ն:

«Ռուսաստանի հանկարծակի զորավարժությունները նվազեցնում են մեր սահմանների երկայնքով թափանցիկությունն ու կանխատեսելիությունը: Ռուսական կողմը պետք է առավելագույնս բաց լինի իր ռազմական ակտիվության հարցում ցանկացած թյուրիմացությունից խուսափելու համար», - ասել է Սթոլթենբերգը Բրյուսելում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

«ՆԱՏՕ-ի համար կարևոր է անել հնարավոր ամեն բան, որպեսզի մեր սահմանների մոտ միջադեպերը վերահսկողությունից դուրս չգան», - հավելել է նա:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2912 | 0 | 0
Facebook