Loading...

Articles

Իմ անկեղծություն, Որքա~ն մարդ ոտքերը սրբեց վրադ...

.Ռ. Սան
Author:
.Ռ. Սան
14:50, Saturday, 16 May, 2015
Իմ անկեղծություն, Որքա~ն մարդ ոտքերը սրբեց վրադ...
    
    

Անհայտ ամսվա վեցերորդ օրը: Ես բավականին հանգիստ էի: Թատրոնի վարագույրների երկու բևեռները հպվեցի իրար, ծափահարութուններն ակնթարթից էլ արագ դադարեցին: Իմ անկեղծությունը լքեց բեմը, և ոչ ոք հարկ չհամարեց ոտքի կանգնել: Ես չընտելացա նոր միջավայրին: Բայց այդ ի~նչ ոգևորությամբ էի գնացել դեպի նոր կյանք: Հետո, սովորության համաձայն, հիմարները թևաթափ արեցին ինձ` չնախապատրաստելով ցավոտ վայրէջքին: Ես կարծում էի, թե առանց թևեր էլ կկարողանամ իրագործել թռիչքս առ տիեզերք: Ասացին, որ կդիմանամ սրան էլ: Շատերը խնդրեցին վստահություն, հարգանք: Ոմանք պահանջեցին նվիրվածություն: Բայց ոչ ոք չխնդրեց լինել բնական, բոլորը ցանկացան ինչ-որ բան փոխել իմ մեջ: Ես ասես լարած տիկնիկ լինեի: Հետո, երբ դիմակները պատռվեցին, ես դիմեցի նրան.
     -Իմ անկեղծություն, որքա~ն մարդ ոտքերը սրբեց վրադ...
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5486 | 0 | 0
Facebook