Loading...

Articles

«Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը». Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ քվանտականների համար ընթերցում է ԱՄՆ-ի փոխդեսպան Քլարկ Փրայսը

16:04, Tuesday, 28 April, 2015
«Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը». Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ քվանտականների համար ընթերցում է ԱՄՆ-ի փոխդեսպան Քլարկ Փրայսը
     «Քվանտ» վարժարանը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը ջերմ և բարեկամական կապեր ունեն: Դեռևս 2013 թ. վարժարանն առաջին դպրոցն էր Հայաստանում, որը միացավ "Fulbright Englishh teaching assistent" ծրագրին, և դեսպանատան կամավորները սկսեցին աշխատել վարժարանի սաների հետ, իսկ 2014 թ. գարնանը դեսպան Ջոն Հեֆֆերնն այցելեց «Քվանտ» վարժարան: Օրեր առաջ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ փոխդեսպան Քլարկ Փրայսը և նրա կինը` Անետ Փրայսը, այցելեցին վարժարան` քվանտականների համար ընթերցելու ԱՄՆ դեսպանատան կողմից հրատարակված «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գիրքը: Կլարա Բարտոնը ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիրն է, իմաստուն և մեծ առաջնորդ, ով 1890-ականներին իր համախոհների հետ միասին նաև օգնել է փրկելու հազարավոր հայերի, որի համար էլ նրան ընկալում են որպես հրեշտակի: Քվանտականները մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով լսեցին Կլարա Բարտոնի կյանքի ու գործունեության պատմությունը, որից հետո իրենց հարցերն ուղղեցին փոխդեսպանին: Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին վարժարանի նոր մասնաշենքում: Դեռևս դեսպան Հեֆֆերնի այցի ժամանակ այստեղ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում, իսկ այսօր նրանք տեսան այդ աշխատանքների արգասիքը` հիմնովին վերակառուցված շենքը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4673 | 0 | 0
Facebook