Loading...

Articles

Ամփոփվեցին դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները

17:38, Saturday, 11 April, 2015
Ամփոփվեցին դպրոցական առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի արդյունքները

Ապրիլի 9-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ դպրոցականների առարկայական օլիմպիադայիքաղաքային փուլի լավագույն աշակերտների պարգևատրման արարողությունը: Սահմանված դիպլոմներն ու պարգևներն աշակերտներին հանձնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը; Նախորդ տարիների նման այս տարի ևս մեր սաները փայլեցին իրենց գիտելիքներով. դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլում «Քվանտ» -ն արժանացավ 72 դիպլոմի, որից 12-ը առաջին, 22-ը` երկրորդ, 35-ը` երրորդ կարգի:

Ի դեպ, օլիմպիադայի քաղաքային փուլի 8 լավագույն մասնակիցներից (3 և ավելի դիպլոմի արժանացած աշակերտները) 5-ը քվանտականներն են` Հարությունյան Հայկ (10-րդ դասարան), Կարալյան Ալեքսանդր (9-րդ դասարան), Մաթևոսյան Աշոտ (11-րդ դասարան), Միքաելյան Համլետ (10-րդ դասարան), Հարությունյան Հրաչուհի (8-րդ դասարան):
    

Սրտանց շնորհավորում ենք մեր սաներին` ցանկանալով նորանոր հաղթանակներ:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4099 | 0 | 0
Facebook