Loading...

Articles

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ ԶՈԼԱՔԱՐԻ N1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

10:56, Saturday, 04 April, 2015
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ ԶՈԼԱՔԱՐԻ N1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Յուրաքանչյուր երկրի համար անհրաժեշտություն է կիրթ, գրագետ ու բազմակողմանիորեն զարգա-


    

ցած քաղաքացիներ ունենալը։ Ելնելով այն բանից, թե ինչպիսի հարևաններով է շրջապատված Հա-


    

յաստան աշխարհը, մեզ համար դա առավել քան կարևոր է, և այդ խնդրի լուծման ծանրակշիռ մասն


    

իրագործվում է հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Հենց դպրո-


    

ցական տարիքից մեր երկրի ապագա քաղաքացիները ի թիվս այլ գիտելիքների պետք է սովորեն նաև


    

զենքի հետ վարվելու, անհրաժեշտության դեպքում՝ նաև այն կիրառելու կանոնները։ Այս ուղղությամբ


    

կազմակերպվում են տարբեր միջոցառումներ ու մրցաշարեր։ Դրանցից Հայրենական Մեծ պատե-


    

րազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Դիպուկ հրաձիգ» մրցաշարին և Լիճք գյու-


    

ղի միջնակարգ դպրոցի նախկին զինղեկ Հայկ Խաչատրյանի հիշատակին նվիրված «Լավագույն


    

հրաձիգ» հուշամրցաշարին մասնակցեցին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի սաներ


    

Լիանա Ոսկանյանը, Մանե Հարոյանը, Իշխան Սևոյանը, Գոռ Սարգսյանը և Արամ Հակոբյանը։


    

Երեխաները կարողացան լավագույնս հանդես գալ և առաջին մրցաշարի տարածքային փուլից


    

դպրոց բերել առաջին տեղը խորհրդանշող գավաթը, իսկ երկրորդից ՝ զբաղեցնել լավագույն՝ 1-ին,


    

2-րդ և 3-րդ տեղերը՝ արժանանալով պատվոգրերի ու հուշանվերների։


    

Նմանատիպ միջոցառումները նպաստում են ոչ միայն դպրոցներում հայրենասիրական դաստիա-


    

րակության լիարժեք իրականացմանը, այլև ապագայում, հայրենիքը պաշտպանելուն ու մեր


    

երկրի սահմաններն անառիկ պահելուն պատրաստ զինվորներ պարգևելուն։


    
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5336 | 0 | 0
Facebook