Loading...

Articles

Անակնկալներով հագեցած հանդիպում Արտո Թունջբոյանջյանի հետ

17:34, Monday, 16 March, 2015
Անակնկալներով հագեցած հանդիպում Արտո Թունջբոյանջյանի հետ
     2015 թվականի մարտի 6-ը քվանտականները կհիշեն` որպես յուրահատուկ օր. վարժարան էր այցելել ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող, ճանաչված հայ երգիչ, մուլտիինստրումենտալիստ, հայտնի «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը: Հանդիպումը մեկնարկեց առաջին դասարանցիների պատրաստած անակնկալով. նրանք հյուրի համար 4 երգ կատարեցին: Այնուհետև, շնորհակալություն հայտնելով փոքրիկներին, պարոն Թունջբոյաջյանը իր խոսքն ուղղեց ավագ քվանտականներին: Իր ուղերձում երգիչը նշեց, որ ամենակարևոր արժեքը միտքն է և այն, թե ինչ ժառանգություն ենք թողնում ապագա սերունդներին: Հայտնի կատարողը կիսվեց նաև իր գաղափարներով այն մասին, թե ինչպիսին է տեսնում Հայաստանի ապագան, այն է` «դարձնել Հայաստանը համաշխարհային մշակութային և տեխնոլոգիական կենտրոն, իսկ հայ ազգը` արև»: Եվ այն ամենը, ինչ անում ենք կամ կանենք, պետք է կրի սիստեմատիկ բնույթ: Ըստ երգչի` մեր երկրի զարգացման միակ ճշմարիտ ուղին սա է: Երբ հյուրն ավարտեց իր խոսքը, աշակերտներն ուղղեցին իրենց հարցեր: Հարցուպատասխանին հաջորդեց միջին և ավագ դպրոցի սաների կողմից կազմակերպված փոքրիկ համերգը: Անսպասելիորեն, պարոն Թունջբոյաջյանն անակնկալ մատուցեց բոլորին` ձայնակցելով և նվագակցելով աշակերտներին: Հանդիպման ավարտին Արտո Թունջբոյաջյանը խորհուրդ տվեց երիտասարդներին միշտ հավատարիմ մնալ իրենց գաղափարներին և վստահ լինել նրանում, ինչ անում են:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3428 | 0 | 0
Facebook