Loading...

Articles

Հայրեններ

10:02, Friday, 06 March, 2015
Հայրեններ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում հայ միջնադարյան քնարերգության մարգարտաշարի ադամանդակուռ բույլը կազմող հայրեններն էին դասի թեման: Դասն ամփոփման էր: Հայրենների խոսքերով հնչող երգի հնչյունների ներքո հայկական տարազով ու պարով դասարան մտան աշակերտները: Հայրենների մասին ընդհանուր ակնարկով հանդես եկավ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` Սուսան Հասոյանը: Նա իր խոսքում նշեց, որ դարավոր հայ պոեզիան մտքի բազում թռիչքներ է ունեցել, բայց նրա ոգեղեն թռիչքի բարձրագույն կետը` Արարատը, հիրավի մնում է միջնադարյան հայրենը: Այնուհետև աշակերտները տվեցին «հայրեն» հասկացության գրականագիտական մեկնաբանությունը` շաղկապելով 16-րդ դարի բանաստեղծ Նահապետ Քուչակի անվան ու գործի հետ: Դասի ընթացքում հնչեցին քուչակյան սիրո և պանդխտության հայրենները` վերլուծվելով և մեկնաբանվելով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
9335 | 0 | 0
Facebook