Loading...

Articles

YouTube երեխաների համար նախատեսված

Լառա
Author:
Լառա
23:09, Wednesday, 25 February, 2015
YouTube երեխաների համար նախատեսված

Google-ը թողարկել է իր պատմության մեջ առաջին հավելվածը, որը նախատեսված է բացառապես երեխաների համար։ Խոսքը YouTube տեսահոսթինգի մանկական տարբերակի՝ YouTube Kids-ի մասին է։ Հավելվածի թողարկման նպատակն է կայքի օգտագործումն անվտանգ ու հարմարավետ դարձնել երեխաների համար։

Հավելվածն ունի վառ ու պարզ դիզայն, ավելի մեծ կոճակներ, որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն օգտվել կայքից։ Կա նաև ձայնային որոնման համակարգ, որը նախատեսված է դեռևս գրել չիմացող բալիկների համար։

YouTube Kids-ի բովանդակությունը հատուկ ընտրված է․ այստեղ կարող եք դիտել ժամանցային, ուսուցողական տեսանյութեր։ Ծնողները ունեն նաև թայմերներ դնելու հնարավորություն, որպեսզի բալիկները չչարաշահեն տեսանյութեր ու մուլտֆիլմներ դիտելու թույլատրելի ժամաքանակը։

Առայժմ հավելվածը հասանելի է միայն ԱՄՆ տարածքում-ում, սակայն Android օգտագործողները կարող են բեռնել նաև հավելվածի APK-ն ու տեղադրել սմարթֆոնում կամ պլանշետում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3978 | 0 | 0
Facebook