Loading...

Articles

«Խոսում են քիմիական տարրերը»

15:23, Friday, 20 February, 2015
«Խոսում են քիմիական տարրերը»


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Նորակերտի միջնակարգ դպրոցի քիմիայի ուսուցչուհի
Ժ. Թադևոսյանը 7-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր բաց դաս «Խոսում են քիմիական տարրերը» թեմայով:

Դասարանը ձևավորված էր թեմային համապատասխան: Առաստաղից կախված էին քիմիական նշաններ, իսկ պատերը զարդարված էին աշակերտների կողմից պատրաստված պաստառներով:

Դասն սկսվեց հայտնի ասույթներով, այնուհետև աշակերտները ներկայացրեցին Դ. Ի. Մենդելեևի կյանքը, մեկնաբանեցին ինչո՞վ է նման Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակը Զվարթնոց տաճարին, որից հետո աշակերտներից յուրաքանչյուրը մանրամասն ու հանգամանալից ներկայացրեց ոչ միայն տվյալ տարրի ստեղծման պատմությունը, այլ նաև բնորոշ հատկությունները:

Դասն ամփոփվեց գեղեցիկ երգով: Դասի ընթացքում երեխաները կատարեցին փորձ, արեցին մեկնաբանություններ նյութերի հիմնական հատկությունների և փոխարկումների մասին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5947 | 1 | 0
Facebook