Loading...

Articles

Բաց դաս աշխարհագրությունից

12:24, Wednesday, 16 December, 2015
Բաց դաս աշխարհագրությունից


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Բնագիտական առարկաների տասնօրյակի շրջանակում Նորակերտի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում անցկացվեց բաց դաս աշխարհագրություն առարկայից: Դասարանը կահավորված էր նորագույն տեխնոլոգիայով` էլեկրոնային գրատախտակով և աշխարհի քաղաքական, Եվրոպայի ֆիզիկական քարտեզներով, ատլասներով:

Դասի ընթացքում սահիկաշարի օգնությամբ բնութագրվեց Եվրոպայի քաղաքաաշխարհագրական, տնտեսաաշխարհագրական դիրքը, տարածաշրջանների ռեկրացիոն վայրերը: Նկարագրեցին Եվրոպայի տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Ներկայացրեցին Եվրոպական երկրներում գտնվող առավել խոշոր հայկական համայնքների դերը և գործունեությունը:

Նշվեց այն երկրները, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Հաղորդվեց լրացուցիչ տեղեկություններ Եվրոպայի քաղաք պետությունների մասին: Օգտագործվեց «Վենի դիագրամը», համեմատվեցին տարածաշրջանները իրենց նմանություններով և տարբերիչ գծերով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7901 | 0 | 0
Facebook