Հայաստանն այս տարի առաջին անգամ կմասնակցի պատանի պարողների Եվրատեսիլին:Այն տեղի կունենա 2013 թվականի հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում:Այս պահի դրությամբ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Գերմանիան, Լեհաստանը և Հայաստանը: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ, Հայաստանի մասնակցին ընտրելու համար` հունվարի 14-ից փետրվարի 15-ը:Կարևոր հանգամանքն այն է, որ հաղթողին ընտրում է պրոֆեսիոնալ ժյուրն հետևյալ կանոններով.
• Պարողի ճկունությունը և նոր ոճերին հարմարվելը:
• Պարային բեմադրությանը հավատարիմ մնալը:
• Պարի ներկայացման և գեղարվեստական արտահայտման որակը:
Հայտերն ընդունվում են հետևյալ կանոններով.
• Մասնակից անհատ կատարողի տարիքը պետք է լինի 16-21 տարեկան:
• Մասնակից անհատ կատարողը պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ապրած լինի ՀՀ-ում առնվազն 2 տարի:
• Մասնակից անհատ կատարողը, բացի անհատական պարաոճի բարձր մակարդակի, պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին:
• Ներկայացված պարը չպետք է գերազանցի 1.30 րոպեն:
• Խրախուսվում է երաժշտական և պարային բազմաոճությունը:
Մրցույթին մասնակցելու համար Մասնակից անհատ կատարողը ներկայացնում է հայտ, որը պետք է ներառի.
• Անձնագրի պատճեն
• Ինքնակենսագրական
• Մասնագիտական լուսանկարներ
• Դասական բալետի հիմնական հմտություններին տիրապետելու ապացույց (հավաստագիր պարուսույցի ստորագրությամբ, վկայական, տեսանյութ, լուսանկարներ և այլն)
• Կոնտակտային տվյալներ
Հայտերն ընդունվում են մինչև 2013թ.-ի փետրվարի 5-ը հետևյալ հասցեով և մակագրությամբ.
Գ.Հովսեփյան 26, Նորք, Երևան 0047
"Հայաստանի հանրային հեռուստաընկերություն" ՓԲԸ,
"Պատանի պարողների Եվրատեսիլ 2013"
Ընդունվում են նաև էլեկրոնային հայտեր հետրյալ հասցեով՝ inter@armtv.com /
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք 094 490949 հեռախոսահամարով: