Երբ տարիները իմաստավորում են ապրած կյանքը
Հարություն Նիկոլի Ստեփանյանը ծնվել է 1912 թվականի հոկտեմբերի 5-ին Օշական գյուղում:Տեղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է Օշականի գյուղատնտեսական տեխնիկումում, սակայն այն հետագայում փակվում է:Երևանում ավարտել է Այգեպտղաբանջարագինեգործական տեխնիկումը, հետո ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտ, սակայն հենց առաջին կուրսում հասկացել է, որ այս ամենն իրենը չէ:Ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, ուր նա ուսանել է Հր. Աճառյանին, Գ. Ղափանցյանին, Ա. Տերտերյանին, Մ. Մկրյանին:Նրա համակուսեցիներն են եղել Ս. Կապուտիկյանը, Հովհ. Շիրազը, Հր. Ջինանյանը, Խ. Գյուլնազարյանը:Համալսարանն ավարտելուց հետո նա նշանակվում է Դավիթաշենի, այնուհետև Ներքին Չարբախի, ապա Նուբարաշենի դպրոցների տնօրեն:1945 թվականին նա նշանակվում է հայրենի Օշականի դպրոցի տնօրեն, ուր դժվարալուծելի էր պարտադիր ուսուցումից դուրս մնացած 70 աշակերտների հարցը: Հարություն Ստեփանյանը 2012 թվականի հոկտեմբերի 15-ին ոլորեց իր 100 ամյակը, որը Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում նշվեց մեծ շուքով: Դո′ւ, Օշական, անուշ անուն, Դարերից ես դու մեզ նայում, Նվիրական քո սուրբ հողում Մաշտոցին ես սիրով պահում: Քո հանճարի անմար լույսը Դարձավ ազգիս միակ հույսը, Նա մաքառեց, վեր խոյացավ, Գոյատևման ուժը դարձավ: Քո տաք գրկում վեր խոյացավ Շքեղ տունը մեր դպրության, Այն կդառնա ջահը հույսի` Աշխարհասփյուռ ողջ հայության: Լույս խորանիդ մարմար քարը Դարձել է մեր հոգում լարը, Եվ հնչում է բյուր սրտերից Քո հին ու նոր խոսքն ու բառը: Եռագույնիդ փառքի ճամփով Պանդուխտ որդիդ իր տուն կգա, Քո դարավոր երազներին Ու իղձերին նոր շունչ կտա: Աղջիկներիդ վարդ շուրթերից Սիրակարոտ երգն է հնչում, Կարոտակեզ որդիներիդ Նա հարազատ տուն է կանչում: Ի′մ Օշական, միշտ հյուրընկալ Դու սրտաբաց գինի ու հաց, Երանելի դու սւորբ տաճար, Քո գրկի մեջ լույս ու հանճար: Իմ Օշական, իմ այգեստան, Ամատունյաց կանաչ ոստան, Հինավուրց հող, կանչող փարոս, Դու հին ու նոր իմ Հայաստան: Հինավուրց հող, իմ այգեստան, Ամատունյաց կանաչ ոստան, Քո գրկի մեջ` սուրբ տաճարում Հայոց գրի փառքն ես պահում:
|