Loading...

Articles

Կյանքից՝ անկեղծորեն հոգնած ազգս

01:04, Monday, 07 January, 2013
Կյանքից՝ անկեղծորեն հոգնած ազգս
     Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ազգիս հետ ի՞նչ է կատարվում : Վերջին շրջանում անընդհատ լսում ենք ավանդական դարձած ինքնասպանությունների մասին : Մի քանի օր առաջ մի պատանի իրեն կամրջից ցած էր նետել, իսկ արդեն այսօր հաջողվել է կանխել մի երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը : Ոնց երևում է ազգս հոգնել է ապրելուց ու պայքարելուց : Հայերը հայտնի են դարեր շարունակ իրենց մղած անկոտրում պայքարով, թշնամիների դեմ՝ հանուն իրենց ազատության մղած պայքարով : Իսկ այսօր ոչ թե ուրիշն է մեզ զրկում մեր կյանքից, այլ մենք մեր սեփական կամքով վերջ ենք դնում դրան :Չեմ ուզում խոսել այն մարդկանց մասին, ովքեր դադարում են պայքարելուց և դիմում են այդ քայլին, բնավ ոչ, խոսքը նրա մասին է, թե ինչու են գնում դրան : Անկեղծ ասած պատճառներ որոնելն է հիմա արդեն ոչ ցանկալի, այլ պետք է հասկանալ, թե ինչու չենք կարողանում ինքներս պայքարել մեր թուլությունների դեմ : Նման դեպքերով մենք ուղղակի սկուտեղի վրա դրած մեզ մատուցում ենք մեր թշնամիներին:Նրանք կարող են ոչինչ չանել, նստել ու սպասել, իսկ մենք՝ մեզ կամրջից նետելով, հարբած ավտոմեքենայի ղեկին նստելով, մեկս մյուսի վրա կրակելով ու դանակահարելով կլուծենք մեր հարցերը: Պատահական չէ թուրքերի կողմից ասված այն խոսքերը, թե «Կարելի է ոչինչ չանել նստել ու տեսնել, թե հայերը ոնց են միմյանց կոտորում, իսկ պտուղները մենք կքաղենք հետո՝երբ նրանք իրար ոչնչացրած կլինեն » : Իհարկե, անհատի ինքնապանության համար կարող ենք ասել՝մյուսները մեղավոր չեն, բայց ոչ մենք ինքներս ենք մեր անհանդուրժողականության, մեղադրողի գավազանը մշտապես ձեռքներիս պահած լինելու միջոցով ստիպում մարդուն զրկել իրեն կյանքից, միայն թե չարժանա մեր քննադատությանը :Ազգիս մեջ այլևս չկա՛ փոխըմբռնում, չկա՛ հանդուրժողականություն, չկա՛ սեր : Մենք դադարել ենք սիրել ու հասկանալ, նվիրվել ու գնահատել, մենք այլևս դադարել ենք ձեռք մեկնել ընկածին.դա այլևս մերը չէ : Ազգս անկեղծորեն հոգնել է կյանքից.......
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3977 | 2 | 0
Facebook