Քրիստոնեության արագ տարածումը, հատկապես հռոմեական կայսրության սահմաններում, արդեն երկրորդ դարից սկսեց անհանգստացնել կայսրերին: Հրապարակվեցին կայսերական հրովարտակներ, որոնցով հրանագվում էր կամ հեթանոսության դարձնել քրիստոնյաներին կամ էլ հալածել մինչև մահ: Հալածանքների այդ ժամանակաշրջանում բազմաթիվ քրիստոնյաներ նախընտրում էին մեռնել, քան ուրանալ Քրիստոսին:
Եկեղեցին մեծապես գնահատում է հանուն Քրիստոսի այդ մարդկանց կրած չարչարանքները, նրանց համարձակությունն ու հավատի մեծությունը: Այդպիսի վկաներ են Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք նահատակված Եվգինեոսն ու Մակարիոսը, ինչպես նաև Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք նահատակված Վաղերիոսը, Կանդիտոսն ու Ակյուղասը:
Տոներ կարգելով ի հիշատակ այդ նահատակների՝ Եկեղեցին ուսուցանում է հավատացյալներին հավատարիմ մնալ Քրիստոսին նույնիսկ ամենադժվարին պայմաններում: