Loading...

Articles

Կասկադյորական ավտովթար

21:58, Thursday, 03 July, 2014
     Այսօր` հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13: 40-ի սահմաններում Mercedes Benz G55 մակնիշի 91 CM 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան-Իսակով նորակառույց պողոտայի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3118 | 0 | 0
Facebook