Loading...

Articles

ՀՀԿ պատվավոր տիկնայք անգլերեն չգիտեն

09:27, Thursday, 03 July, 2014

«Ժողովուրդ» թերթը գրում է. « «Ժողովուրդ» -ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 6-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեկնելու են Մեծ Բրիտանիա, որտեղից ՀՀ խորհրդարանը հրավեր է ստացել ու հիմա այս գործուղումը կռիվ է գցել ՀՀԿ կանանց մեջ:


    

Մեր տեղեկություններով՝ նախապես որոշված է եղել, որ Լոնդոն կմեկնի նաև Նաիրա Կարապետյանը, սակայն նրա անունը վերջին պահին ջնջել են ցուցակից, ու հիմա նա ամեն կերպ փորձում է պարզել, թե ով է «փորել» իր ոտքի տակ:


    

Նշվում է նաև, որ ՀՀԿ 3 կանայք, ովքեր մեկնելու են Լոնդոն, անգլերենին չեն տիրապետում, ինչը ևս ՀՀԿ-ում դարձել է քննարկման առարկա»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3364 | 0 | 0
Facebook