Loading...

Articles

Ինչու՞ են արտագաղթում երիտասարդ ընտանիքները

02:00, Thursday, 03 July, 2014

ՀՀ-ում արդեն մի քանի տարի գործում է երիտասարդ ընտանիքի մատչելի բնակարան պետական նպատակային ծրագիրը: Գաղտնիք չէ, որ երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդիրն արդիական է և նրանց համար բնակարան գնելը շատ դժվար է: Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան ծրագիրը տրամադրում է վարկեր սակայն ծրագրի իրականացման ընթացքում պարզ դարձավ, որ այն այնքան ել արդյունավետ չէ: Ամենահամեստ հաշվարկներուվ վարկի մարման ամսական տոկոսադրույքը կազմում է 100-130 հազար դրամ: Եվ այս պարագայում երիտասարդները պիտի ստանան գոնե 300-400 հզար դրամ: Այդուհանդերձ, «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի էֆեկտը համարժեք չէ դրա շուրջ առաջացած ոգևորությանը։

Վարկ ստանալու համար անհրաժեշտ է վճարել բնակարանի արժեքի 30% չափով ինչը բավականին մեծ գումար է: Վերջին հարցումների արդյունքները վկայում են, որ ամուսնացած երիտասարդների շուրջ 46 տոկոսը պատրաստ է բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորման միջոցով, սակայն նրանց մեծ մասը խուսափում է նշված միջոցից` նկատի ունենալով բարձր տոկոսադրույքները և վստահության բացակայությունը ներկայումս գործող հիփոթեքային համակարգի նկատմամբ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3806 | 0 | 0
Facebook