Loading...

Articles

Գյումրու Սեւ Բերդում Սամվել Բալասանյանը հյուրանոց-ռեստորան է կառուցում

13:41, Friday, 21 December, 2012
Գյումրու Սեւ Բերդում Սամվել Բալասանյանը հյուրանոց-ռեստորան է կառուցում

Գյումրու Սեւ բերդը (Սեւ ղուլ), որը պատմամշակութային կոթող է, հիմա պատկանում է Բալասանյանների ընտանիքին: Այնտեղ Գյումրու քաղաքապետի որդին՝ Միսաք Բալասանյանը, կառուցում է հյուրանոց-ռեստորան:

«Պատմամշակութային իրա տեսքը ամբողջությամբ պահպանելու ենք, նույնիսկ էդ դարպասները ոնց որ եղել են, ամբողջությամբ նույն ձեւի վերակառուցվելու են: Զուտ ներքին հարդարանքն է փոխվելու. ինչ որ կառուցվելու է, ներքին մասում է կառուցվելու` ամֆիթատրոն, թանգարան, իսկ արտաքին տեսքը ամբողջությամբ պահպանվելու է», -galatv.am-ի հետ զրույցում նշեց նախագծի ղեկավար Սերգեյ Թորոսյանը:

«Էդպես քննադատորեն որ մոտենում են, ասեմ, որ այդ կոթողը նոր չի սեփականաշնորհվել: Սեփականաշնորհվել է 2005 թ-ին: ՊՆ-ն վաճառել է Հայկ Հայրապետյանին, ով 2007 թ-ին մահացել է: Հիմա նոր գնորդ ունի, եւ պլանավորում ենք շարունակել աշխատանքը»:

Սեւ բերդի տարածքում կառուցվելու է ռեստորան, ինչպես նաեւ հյուրանոց: «Պատմամշակութային համալիր, որը ունենալու է ռեստորանային եւ հյուրանոցային բաժիններ: Գնորդը Բալասանյան Միսաքն է: Լինելու է նաեւ ամֆիթատրոն, պատկերասրահ, թանգարան, որտեղ ներկայացված են լինելու Սեւ ղուլի տարածքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները, իսկ ռեստորանում ներկայացված է լինելու հայ ազգային եւ այլ երկրների խոհանոցները: Այսինքն դառնալու է մեծ տուրիստական կենտրոն, որտեղ զբոսաշրջիկները կարողանան մշակութային ժամանց անցկացնել եւ նաեւ գիշերել ու ճաշել», -ասաց նախագծի ղեկավար Սերգեյ Թորոսյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5203 | 0 | 0
Facebook