Loading...

Articles

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՆՈՐԱԿԵՐՏԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

10:30, Saturday, 31 May, 2014


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Նորակերտի միջնակարգ դպրոցում Համբարձման տոնը նշվեց որպես համադպրոցական տոնակատարություն: Այն կազմակերպել էր խմբակավար Ի. Մկրտումյանը: Միջոցառմանը աշակերտները պատրաստվել էին մեծ խանդավառությամբ: Դպրոցն ամբողջությամբ զարդարված էր Համբարձման տոնի խորհրդանշան համարվող դաշտային ծաղիկների փնջերով:

Երեխաները զուգված ազգային և տոնածիսական հագուստներով, ծաղկահյուսերով, հանդիսատեսին ներկայացրին Համբարձման տոնի գլխավոր արարողությունը՝ Վիճակին նվիրված գեղեցիկ բեմական ներկայացում: Տոնի ավարտին դպրոցի բակը վերածվեց ժողովրդական երգ ու պարի, խաղերի ու մրցույթների մեծ բեմահարթակի: Հատկապես աչքի ընկան «Զատիկներ» պարի խմբի սաները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3018 | 0 | 0
Facebook