Loading...

Articles

Երկրաշարժ ՀՀ տարածքում http://aysor.info/am/news/30132

ARM
Spokesperson:
ARM
19:27, Monday, 26 May, 2014
     Մայիսի 26-ին, ժամը 15.19-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.58-ին Ստեփանավան քաղաքից 14 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.000 և արևելյան երկայնության` 44.220: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում` 4 բալ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և Շիրակամուտ գյուղում` 3-4 բալ, Աշոցք քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4049 | 0 | 0
Facebook